«Էջ:Muratsan, vol. 6.djvu/322»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:16, 14 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

րի, գեղեցիկ և վսեմի մասին... Հանկարծ մի սիրուն, արծաթահնչյուն ձայն առաջարկում է բազմությանը` թողնել Լյաղերն ու ղրույոր և կատարել մի. զբոսանք, անցնելով Բորմոմ կայի յոթ կամուրջներըԱմենքն համաձայնում են, որովհետև առա շար. կողը գեղանի Աղե լին ան կ, փայլուն բազմության այդ վայրկենի թագուհին... Եվ խմբակն իսկույն բաժանվում է զույգ-զույգ, եռյակ կամ քառյակ մասերի, որպեսզի այլ, աներով ու նեղ կամուրջներով անցնելու ժամանակ իրար չխանգարեն։

Կւսմսարյանն, իհարկե, յուր թևն է առել չքնաղ Արեինային, որ այդ վայր կենին քնքուշ էր ավելի, քան գարնան վարգը, գրավիչ ու քաղցրաբույր, քան ծաղկոցի շուշանը և սիրախոս ու գեղաձայն, քան այգածին սոխակը։

Խմբակի մասերը գիմում էին առաջ խոսելով, ճչալով, կամ ուրախ կարկաչելով, երբեմն իրար միանալով, իսկ հաճախ անջատ քայլերով։ Չորրո՞րդ թե հինգերորգ կամուրջն էին անցնում, երիտասարդը չէր հիշում, և ահա խիտ ծառերի մի սիրուն պուրակ շր ջա պատեց նրանց։ Մի վայրկյան նրանք տեսան իրենց միայնակ և կանգ առին հովանավոր ծածկարանի մեջ։

Գեղանի կույսի լուսավառ հայացքը սևեռվեց երիտասարդի սիրահույզ աչերին և վարդագույն շուրթերր ժպտի աննման ծիածանի միջիը, շշնջացին կիսաձայն.

— Ւնշո՞ւ այդքան ուշացար... Եթե գիտենայիր թե որքա՞ն անձկությամբ էի սպասում քեզ... որպիսի կարոտով իմ օրերն անցընում...

Եվ շուշան բազուկները պատեցին իսկույն պարանոցը երիտասարդի, որ գրկեց նրան քնքշաբար և սեղմեց կրծքին մեղմով... Հրատապ շուրթերը հանդիպեցին իրար և արքայությունը մի վայրկյան իջավ երկրի վրա...

Հանկարծ մի ահավոր գոռոց շրջապատը թնդացրեց։ Երիտասարդը վեր թռավ։ Առաջին բանը, որ աչքին զարկավ, աթարի գեղն էր, որի շուրջն անձրևը գոյացրել էր ընդարձակ ճահիճ... Սա ուրեմն դարձյալ չարաբաստիկ Չիրուխլուն էր: Բայց ի՞նչ գոռոց էր այն, որ զարթեցրեց երի-