«Էջ:Muratsan, vol. 6.djvu/323»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:05, 14 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

տասարդին յուր անուշ քնից ու երագի արքայությունը փոխեց իրական դժոխքի։ Դա խանդակաթ բառաչն էր տան ուտերի այն կովիէ որին Սալբին կթելուց հետո բաց էր թողել յուր հորթին մոտենալու համար. իսկ անմիտ անասունը չհամբերելով այնքան, որ հասնի հորթուկին, շտապել էր ճամփի կիսից յուր զվարթ ձայնով ավետել նրան յուր գալուստը, առանց մտածելու, թե այդտեղ քնած Է Կամսարյանը, որ անուշ երազ Է տեսնումt

— Фу, что за безобразие,— բացականչեց երիտասարդը, այս անդամ արդեն ռուսերեն, և բարձրանալով տեղից, սկսավ շուտ-շուտ հադնվիլ։ Երբեք դյուզն ու գյուղացին այնքան զզվելի չէին երևացել Պետրոսի աչքում, որքան այս վայրկենին։ Այդ պատաճռով հենց որ տանուտերը երևացխ նա դիմեց նրան դժգոհությամբ.

— Ի սեր աստուծո, տա՛նուտեր, մարդ ղրկիր Սեմյոնովկա, որ շուտ տրոյկա բերեն (սայլակ), ես մինչև երկու Ժամը պիտի ճանապարհվեմ անպատճառ։

— Տրոյկը ուր որ ա, էս ա կխաոնի, ես իրիկվան եմ ապսպրե...— ասաց տանուտերը և սկսավ հարցուփորձել, թե ինչպե՛ս Է պատահել, որ նա քնելու թախտը ղուրս է բերել բակը, կամ անձրևի ժամանակ ո՛րտեղ է պատսպարվել։ Պետրոսը պատմեց յուր գլխին եկածը դժդոհությամբ լի խոսքերով, որոնք ծանր ազդեցություն արին տանուտերի վրա։ Սա անկեղծ ցավ հայտնեց, որ չէ իմացել անձրևի գալը, ապա թե ոչ կարող էր հենց ներսի տանը քնելու տեղ պատրաստել երիտասարդի համար: Շատ բարկացավ նաև Սալբիի վրա, որ բաց էր թողել Кանիծուկ կովը», իսկ սա յուր բառաչով խանգարել էր «աղի» անուշիկ քունը։

Հենց այո զրույցի և բացատրությանց ժամանակ լսվեցավ հեռվում փոստային սայլակի զանգի ղողանջը։

— Հրեն տրոյկը գալում ա, — ավետեց տանուտերը։

— Այդպես շուտ,— զարմացավ Կամսարյանը և ուրախանալով, որ վերջապես ազատվում է նեղություններից, յուր սրտում հաշտվեցավ բոլոր անցածի հետ, մոռանալով թե` անձրևը, թե լվաները և թե` կովի բառաչը։ 324