«Էջ:Muratsan, vol. 6.djvu/324»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:09, 14 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Շուտով հասավ սայլակը` եռալուծ ձիանևրով։

— Տոնակա՛ն, դո ես էկե,— հարցրեց տանուտերը ծանոթ կառապանին։

— Ես եմ եկել, բա ըսկի կթողա՞մ, որ իմ ազին ուրիշ մարդ տանի ,— ասաց կառապանը վստահությամբ, չնայե¬լով որ տանելիք աղին աոաջին անգամն էր տեսնում յուրկյանքում ։

— Ինչպես է, որ այդպես վաղ ես եկել,— հարցրեց երիտասարդը»

— Բա ըսկի կր եդանա՞մ։ Խոջա Միրզեն 6 շահի բաշխեց. ասավ՝ Տո նական, քե տենեմ, ռավոտը ծեդը ծեգին Չըբըխւվում։

— Խոջան ի՞նչ ունի այս գործում,— զարմացավ Պետրոսը։

— Ւնենց ա, իրիգվան Խոջի խետն եմ ապսպրե,—բացատրեց տանուտերը։

— Եվ նա քեզ վեց շահի բաշխե՞ց,— հետաքրքրվեցավ երիտասարդը։

— Բաշխեց, բա՛: Ասավ, Տո՛նական, ընենց արա, որ էսօր ճաշի վախտը աղին հասցնես Դիլի։ Րևում ա լավ բարեկամդ ա, քե համար հոգում ա։

Երիտասարդը չպատասխանեց։ Նա մտածում էր այն մասին, թե ինչպես և ժլատ ու գծուծ վաշխառուն սիրով զրկվել է յուր 30 կոպեկից, միայն այն պատճառով, որ իրեն (Կամսարյանին) իբրե վնասակար մարդու, մի փոքր ավելի վաղ հեռացնե գյուղից։ Այս մտածմունքը, սակայն, փոփոխություն շռաջացրեց երիտասարդի որոշման մեջ։ Նա սիրով սկսավ յուր իրեղենները կապկպել, որի ժամանակ մի փոքր տարակուսեց միայն ոերած գըֆերի մասին, չիմանալով թե ինչ անե նրանց, որովհետև տեսնում էր թե անօգուտ է այլևս այդ ծանրոցքը տանել Թիֆլիս, և այս գուցե այն պատճառով, որ չէր ուզում այնտեղ, յուր աչքի առաջ ունենալ այնպիսի իրեր, որոնք հիշեցնեին նրան յուր «առաքելության» պատմությունը։

Շուտով մի գեղեցիկ միտք փարատեց նաև այդ մտմը- 126