«Էջ:Muratsan, vol. 6.djvu/338»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:03, 15 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

cez vos cavaliers vls-a-vis... հնչում էր Պետրոսի ձայնը հետըզհետե առույգան ալով։

— Ինչպե՞ս եք հավանում մեր զորապետին...— հարցրեց Ադելինան vis-a֊vis ասպետին` balance-ի ժամանակ։

— Հրաշալի — պատասխանեց վերջինս և ժպտալով անցավ։

—Avancez et balancez vos cavaliers premiers...

— Ձեզ համար ասում են, որ հրաշալի dirigeur եք,— շշնջաց Ադելինան Պետրոսի հետ պտտելիս։

— Բայց չեն ասում, որ տիրուհուս արժանի երկրպագու չեմ,— նկատեց Կամսարյանը ինքնագոհ ժպիտով։

— Չափազանց համեստ եք։

— Ասացեք' ճշմարտախոս... Massieurs, аvancer, reculez... avancez et balancez vos dames vis-a-vis:

— Ասացեք Ագելինային, որ շատ չքրքրվի։— ապսպրեց կատակով Կամսարյանի հետ պտտող vis-a-vis օրիորդը:

— Ջեր ընկերուհին պաշտելի է, մի՛ զրպարտեք նրան...— նկատեց դիրիմյորը և շարունակեց...— avancez et balancez vos dames premieres:

— Ի՞նչ էր ասում ձեզ Իգան,— հարցրեց Ադելինան Պետրոսին, երբ նա ligure-b ավարտելուց հետո նստեց յուր կողքին;

— Չեմ կարող ասել։

— Խնդրում եմ։

— Հարցրեք, հարցրեք,— հորդորեց օրիորդը դիմացի շարքից։

— Դեհ, այժմ ասացեք, ի՞նչ էր ասում նա,— ստիպեց Ադելինան զվարթ հետաքրքրությամբ։

— Ասում էր` իբր թե դուք շատ քրքրվում եք։ Ադելինան նայեց յուր ընկերուհուն և ժպտալով ասաց.

— Ինքներդ դատեցեք, մի՞թե իրավունք չունիմ... Հապա, համեմատեցեք... Եվ այս ասելովնա մատնացույց արավ ընկերուհուն նրա ասպետը, որ ճաղատ գլխով» ոչ գեղեցկադեմ մի գրող էր:

340