«Էջ:Muratsan, vol. 6.djvu/340»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:08, 15 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

գիշերի, միայն թե կարենային անվերջ պտտեյ ու սուրաք երաժշտության հաճելի աղմուկով արբած...

Բայց հասակավոր հայրերն ու մայրերը սկսում էին հոգնել. շատերն էլ ստամոքսի տրտունջն էին լսում։ Այդ պատճառով սկսան հիշեցնել «ջահիլներին» թե` ժամանակ է արդեն իրենց եռանդը չափավորելու։ Այդ հուշարարների թվին պատկանում էին, նաև, Աամսարյան ու Մարկոսյան ամուսինները, որոնց խորհրդին, սակայն, հետևեց իսկույն ինքը դիրիժյորը, սկսելով Cotillon֊ը իբրև վերջապար։

Բայց որպեսզի տիկինների ու օրիորդների հաճույքը ևսկարողանար գրավել, նա Cotillon֊/» փոխանակ կադրիլի ու մազուրկայի պարզ խառնուրդով վերջացնելու, աշխատեց բարդել վալսի ու յոլկայի երկարատև Ո֊երով։ Եվ թեպետ նա խստությամբ հետևում էր արշավին և հարմոնիան ոչնչով չխանգարելու համար աշխատում, որ զույգերը ձեռքից չտան իրենց հերթը, այսուամենայնիվ, վերջում երևեցավ, որ բոլոր ասպետներից ավելի շքանշան ինքն է ստացել։

Երբ promenade-ն ու petit rond-ը ավարտելով դիրիժյորը գոչեց`— Voyagez a quatre coins a la isvostchikf, նա ձեռքին ուներ մետաքսյա սանձերը երեք գեղեցկուհիների, որոնցից միջինը չքնաղ Ադելինան էր և` որոնք իրենց ջերմությունից շիկնած վարդագույն դեմքերով հիշեցնում էին Ապոլոնի հրաշունչ նժույգները Արշալույսի բացած դռներով ելնելիս...:

Trois en avant! գոչում էր երիտասարդը և յուր նժույգներով պտտում ու սուրում դահլիճի շուրջը։ Նրան հետևում էին ուրիշները, բայց հակառակ կազմվածքով.— շատ տիկիններ ու օրիորդներ լծել էին երիտասարդներին և վարում էին նրանց` ինչպես Դիանաներ` իրենց էրեներին։

— Այ, դրուստն էս ա, չուն հմիկվա վախտը` աղջկերքն են տղերանցը լծում։ Ամա էն ինչի՞ քու տղեն իմ աղջկանւն ա լծել, սաբաբն ի՞նչ ա,— հարցրեց ծիծաղելով հայր Մարկոսյանը` իրենից անբաժան Կիրիլ Կարպիչին։

— Մարկ Ւվանիչ, էդենց էլ ա լինում, խան մեկն ա լծում, խան մեկելը. դու ասա ճամփեն դրուստ գնան, չվեր

342