«Էջ:Muratsan, vol. 6.djvu/342»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:32, 16 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

լովնան, որ բոլոր ժամանակ զվարճանում էր Պետրոսի և Ադելինայի միմյանց հետ փոխանակող քաղցր ժպիտներն ու հայացքները դիտելով, կամ նր անց գողտրիկ սիրախոսությունը։ ունը լսելով, իբրև թե արդեն համբերությունից ելած, ժպտալով բացա կանչեց.

— Դե վերջ տվեք, էլի...

— Դրուստ ա ասում, վերջ տվեք...— հարեց իսկույն Մարկ Իվանիչը և քահ֊քահ ծիծաղեց։

Եվ որովհետև բոլորի համար պարզ էր թե ինչի՛ մասին է խոսքը, ուստի Կիրիլ Կարպիչը, որ ամեն բանի մեջ սիրում էր հանդիսավորություն, բարձրանալով տեղից բռնեց որդու ձեռքը և տալով Մարկ Իվանիչին, ասաց.

— Ահա՛ քու փեսան։

Տիկին Մարկոսյ անը հետևելով նրան, առավ աղջկա ձեռքը և տալով Կիրիլ Կարպիչին, հարեց.

— Էս էլ քու հարսը...

Թե՛ Պետրոսի և թե՛ Ադելինայի դեմքին խաղացին լուռ երանական ժպիտներ։ Դրանով նրանք իրենց համաձայնությունն էին տալիս ծնողների արածին։

— Շնորհավոր, շնորհավոր,— գոչերին այս ու այն կողմից։

— Մատանին տուր, խնամի, մատանին,— բացա կանչեց Մարկ Իվանիչը, իբրև գործնական հայր։

Լիդիա Պավլովնան ընտրեց յուր մատի մատանիներից ամենաընտիրն ու թանկագինը և հագցնելով Ադելինայի մատին, համբուրեց նրան և ասաց.

— Սա թող լինի մեր զադատկան (առհավատչյան):

— Ես էլ հմի իմ փեսին,— ասաց տիկին Մարկոսյանը և չիփ֊չափ համբուրվեցավ ՛ետրոսի հետ։

— Շնորհավոր, շնորհավոր,— կրկնեցին ձայները։

— Շամպա՛յն, շո՛ւտ, էս գինիքը դուս տարեք,— հրամայեց Կիրիլ Կարպիչը և ծառաները մի ակնթարթում անհետացրին սեղանի վրայից նորոգված շիշերի մնացորդը (որ մի քիչ հետո իրենց պիտի հարկավորվեր) և նրանց փոխարեն շարեցին Roederer-ի շամպայնը։ 341