«Էջ:Muratsan, vol. 6.djvu/343»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:35, 16 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Շնորհավորանքներն ու բարեմաղթություններն ընդհանրացան։ Նույնիսկ հարևան սեղաններից բարեկամ մարդիկ մոտեցան և շնորհավորեցին հանպատրաստից տեղի ունեցած նշանադրությունը։

Եվ սակայն այս ամենը կատարվեց այնքան տարօրինակ կերպով, որ ոշ ոք մտածեց հարցնել տղի կամ աղջկա համաձայնությունը։ Եվ երբ այս մասին մի հոռետես իր դիտողությունն արավ, Մարկ Իվանիչը հրամայեց, որ Պետրոսն ու Ադելինան պատասխանեն նրան իսկույն։

Երիտասարդն ու օրիորդը հասկացան արված հրամանի նշանակությունը և քաղցրաժպիտ մոտենալով իրար` ջերմագին համրուրվեցան։

Ուրախության բացականչությունները սկսվեցան նոր ուժով և շամպայնը նորոդեց յուր շրջանառությունը։

Մինչև այստեղ որ հասանք, էլ հույս ունիմ իմ ընթերցողները չեն պահանջիլ, որ ես իմ պատմությունը շարունակեմ։ Որովհետև լավ գիտեն թե այսպիսի մի նշանադրության ի՛նչ է հետևում.— հարկավ պսակադրություն, շքեղ հարսանիք և մեղրալուսնի ճանապարհորդություն... իսկ այնուհետև գալիս է ամուսնական խաղաղ ու քաղցր կենակցությունը, մինչև ցնոր կարգադրություն...

— Իսկ Չիբուխլուն... Սևա՞նը..

- Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության.