«Էջ:Muratsan, vol. 6.djvu/349»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

13:45, 16 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

նշանակություն չուներ այն` որ ես զարգացած ու բարեկիրթ մարդ էի և ապրում էի իմ արդար վաստակով, բայց նշանակություն ուներ այն` որ ես ծառայող էի։ էհ, ինչպե՞ս կարող էին Միրովիչների պես մարդիկ կապել իրենց աղջկա բախտը մի աննշան աշխատավոր Սաբորինի հետ...։ Այսպես մտածեցին նրանք և խնդիրս մերժեցին։

— Հետո ի՞նչ եղավ։

— Հետո եղավ այն, ինչ որ չէին կարող սպասել։ Օրիորըր բացարձակապես հայտարարեց ծնողներին թե` «որովհետև դուք մերժեցիք իմ ձեռը այն երիտասարդին, որին ես սիրում էի, ուստի ես էլ այսուհետև կմերժեմ բոլոր նրանց, որոնց դուք ինձ համար կառաշարկեք փեսացու և կդատապարտեմ ինձ մշտական կուսությանս։

— Հետո՞։

— Հետո, էլ ոչինչ, օրիորդը հաստատ մնաց յուր որոշմանը։ Նույնիսկ այն օրերը, երբ ես գտնվում էի Վարշավ, նա մերժեց առաջարկությունը երկու այնպիսի անձանց, որոնք հայտնի էին քաղաքում թե իրենց դիրքով և թե հարստությամբ։ Երբ նա այդ մասին զեկուցեց ինձ նամակով, ես ապշեցա։ Ոչ մի օրիորդ քաջություն չէր ունենալ նման առաջարկություններ մերժելու։ Այնուհետև ես հեռացա Վարշավից` ուխտելով` հետևել իմ սիրեց յալի օրինակին։

— Մնալ միշտ ամուրի՞։

— Այո՛... և հոգվով միացած իմ Մարիի հետ։

— Այդ մեկն իզուր է. քեզ խորհուրդ եմ տալիս, որ հենց այսօրվանից, երբ մենք կմտնենք Վարշավ, ընտրես քեզ համար մի նոր հարսնացու,— ասաց լեհացին ժպտալով։

— Երբեք, իմ ուխտը հաստատ է այնպես, ինչպես և իմ սիրեցյալինը,— բացականչեց Աաբորինը, ինքն յուր խոսքից ոգևորվելով։

— Քոնը, գուցե, հաստատ է, բայց սիրեցյալդ կդրժե յուր ուխտին։

— Անկարելի է։ Նրա վերջին նամակը այլևս կասկածելու տեղ չէ թոզում։ Նա ինձ դրում է թե որոշել է ծնողների թախանձանքից ընդմիշտ ազատվելու համար մտնել դթու-