«Էջ:Muratsan, vol. 6.djvu/352»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:59, 17 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Իսկ ես, ընդհակառակը, ոչ միայն ինձ, այլև ուրիշներին պատահած այդպիսի դժբախտության անկարող եմ նայել:

Երբ երկրորդ անդամ աչքերս բացի, կուռս արդեն փաթաթած, կապած էին։ Ի՞նչ էին արել նրան, չգիտեմ. միայն թե զգում էի խիստ ցավի մի մրմունջ, որ հաճախ նետի պեսկռանս ոսկորից անցնելով խփում էր սրտիս և ամբողջ էությունս ցնցում։ ներկա եղող բժիշկներից մինը, երևի ինձ սիրտ տալու համար, հայտնում էր յուր զարմանքը, որ այդպիսի <չնչին» վնասվածքի պատճառով այդպես տագնապում էի։ Իսկ մյուսը հուսադրում էր թե' շուտով պիտի հանգստանամ, րստ որում գործ դրած կոկայիտր թույլ չի տալ, որ ցավերը երկար շարունակվին։ Բայց դրանցից ավելի իմ ցավերը մեղմելուն օգնում էր մի ձեռք, որ իմ սնարի կողմից մերթ ընդ մերթ մոտեցնում էր քթիս մի ինչ-որ էֆիրի սրվակ, որից փչող սուր հոտից առ վայրկյան հանգստանում էին սրտիս խփող ցավերը։ Այդպիսի վայրկյաններից մինում ես նկատեցի, որ այդ ձեռքը քնքուշ էր ու սպիտակ, ինչպես մարմարիոն. նա ուներ փոքրիկ դաստակ, երկար, բյուրեղյա մատներով։ Սրվակն այդ սիրուն ձեռքում, կարծես, հետըզհետե ավելի էր ուժ ստանում և ավելի արագ ներգործում իմ նյարդերի վրա, անզգա դարձնելով նրանց դեպի ցավերը։ Երբ բժիշկները սենյակից ելան` հայտնելով, որ երեկոյան նորից կգան ինձ տեսնելու, առաջ անցավ սիրուն ձեռքի տերը, որ գթության քույրերից մինն էր և աթոռակն առնելով դիմացս նստեց։

— Այժմ ինչպե՞ս եք զգում, ցավերը չե՞ն անցնում,— հարցրեց նա քնքշությամբ։

— Շնորհակալ եմ, կարծես, անցնում են,— ասացի ես և սկսա դիտել գթության քրոջը, որ երիտասարդ մի աղջիկ էր, նրբակազմ և գեղեցիկ։ Նա հագած էր սև շրջազգեստ սպիտակ գոգնոցով, որի կրծկալը ուներ կարմիր խաչանիշ։ Իսկ գլուխը կիսով չափ ծածկած էր կտավի ձյունափայլ գլխանոցով, որի մեջ նրա դեմքը` յուր ծավի աչերով, երկար արտևանունքներով, փոքր ու ողորկ քթով և ժպտուն բերանի կարմրալար շուրթեոով, չքնաղ լինելուց զատ, ուներ մի ինչ- 351