«Էջ:Muratsan, vol. 6.djvu/353»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:34, 19 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Որ գերբնական գրավչություն, որր չէր կարելի անվանել ուրիշ բան, բայց եթե սիրո ու գթության արտահայտություն։ Միջանկյալ պիտի ասեմ, որ ես, առհասարակ, գեղեցկության սիրահար եմ: Մեռնելուս մամին իսկ` եթե երկու սիրուն աչեր իրենց ժպտուն հայացքը հառեն ինձ վրա, կարող եմ հոգեդարձ չլինել... ինչ էք որ չխոսեն մարդիկ կանանց ներքին արմանավորությունների մասին, որքան էլ վերջինս չգերադասեն կնոջ արտաքինին, այսուամենայնիվ, ես միշտ պիտի մնամ այն կարծիքին թե` կինը ղորավոր է միայն այն ժամանակ, երբ ներքին արմանյաց հավասար` ունի և արտաքին գեղեցկություն: Գրեք Կանտի խեչքն ու Գյոթեի հանճարը մի տգեղ ու զառամ կնոջ մեջ և պահանջեցեք, որ ես կենակցեմ նրան` իբրև ներքին արմանավորություններով օժտված կնոջ...։ Խոստովանում եմ, սիրով կզրկվիմ թե Կանտի խելքի և թե Գյոթեի հանճարի ինձ տալիք բարիքներից, միայն թե ամեն օր իմ աչքի առաջ չունենամ իմաստուն տգեղությունը։ Եվ դուք մի կարծեք թե` թեթև բնավորությունն ու բարվոք խորհելու պակասությունն է որ գերի է դարձնում մեզ ճշմարիտ գեղեցկության, ոչ. դա ինքը բնությունն է, որ գործում է մեր մեջ յուր անշեղ օրենքներով, հարկադրելով մեզ` ընտրել միշտ լավագույնը` նմանն արտադրելու համար։ Եվ ընտրության այդ ձգտումը չէ նայում ոչ տեղի, ոչ ժամանակի վրա. նույնիսկ մեր մարմնի տկարությունը հաճախ տեղի է տալիս այդ թաքուն ձգտման, մոռացնելով մեզ յուր գոյությունը։ Եվ իրավ, մի՞թե կարելի էր երևակայել թե` այնպիսի մի ճգնաժամում, որի մեջ գտնվում էի ես, կարող է մարդյուր ցավը բոլորովին մոռանալ` լոկ մանկամարդ մի կնոջ գեղեցկությունից գրավվելով, հարկավ, ոչ։ Բայց ես մոռացել էի։ Մի ժամանակ տեսա որ ոչինչ այլևս չէ ցավում վրաս։ Գթության քրոջ այն հարցին թե`— ինչի՞ց առաջացավ պայթյունը, ես սկսել էի պատասխանել ավելի քան մանրամասնորեն` ծանոթացնելով նրան ոչ միայն պայթյունի հանգամանքներին, այլև բացատրելով նիտրո-գլիցերինի էությունսև նրա ահավոր զորության գաղտնիքը։ Մի փոքր ևս, և ես, գուցե, սկսեի պատմել թե` ինչպե՞ս է գտել նրան Սորերը։