«Էջ:Muratsan, vol. 6.djvu/354»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:39, 19 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

քիմիկոսը և թե ինչպե՞ս նրանից Ալֆրետ նորելը շինել է դինամիտ և այլն: Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «րառայժմ ցտեսությունս ասելով հեռացավ։ Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց։

Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.

-Որովհետև դուք այժմ այնքան հանգիստ եք, որ կարող եք լսել մեր զեկուցումը, ուստի հայտնում ենք ձեզ, որ ձեր թևը ողջացնելու համար միայն երկու միջոց կա,— առաջինն ու դյուրինը, որի հետ շեն կապված մեծ նեղություններ և որը, ոչ միայն երկար չի տանջիլ ձեզ, այլև ապագայի համար վտանգավոր հետևանք չի ունենալ, այն է, որ ձեր թևը կիսով չափ կտրենք։ Իսկ երկրորդն ու դժվարինը այն որ այդ թևը պահելու նպատակով` երկար օրերի, գուցե և ամիսների ընթացքում պատճառենք ձեզ ծանր և անտանելի տանջանքներ, որոնք պիտի առաջանան հաճախ ձեր վերքերը բանալուց, լվանալուց, . պատռվածքները կարելուց և երբեմն նրանց նորից քակելուց, դեղեր գնելուց և այլն և այլն։

— Օ՜, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք,— բացականչեցի ես.— պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ։

— Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար,— խոսեց գլխավոր բժիշկը է— բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին։

— Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիր— ասացի ես։ Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե արդյոք չեն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քչորոէկով։

-Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս,— պատասխանեց բժիշկըբայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ