«Էջ:Muratsan, vol. 6.djvu/242»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:09, 20 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Ընչի՞ չեմ կարող, որդի, հենց դրա համար չեմ եկել ըստի։ Էլվախտ (քիչ առաջ) ախար իմ տիրացուն ասեց թե էն Թիֆլիզից աղան եկել ա, որ մեր շենըմը կենա. Թե Թաթ— սաչայի ըսմատրիտելը (վերակացուն) ասել ա, միթոմ, դու եկել ես ըստի ապրես ու մեր գեղացուց օգնես, բախտավորաց— նես։ Ասի՝ աստծու խեր խաբարը քե, ա Մոսի, էդ ի՜նչ լավ բան ես ասում. մեր գեղն հենց դհե (այդպիսի) մին մարդի ա կարոտ... ամա չըլի՞ թե սխալվում ես, յա քե հետ զարաֆաթ (կատակ) են արած, ասավ՝ գիտում չեմ. լսածս եմ ասում: Հմի ես էլ եկա, որ իմանամ, թե էդ բանը ղո՞րդ ա, թե՞ սուտ։

Պետրոսը հանկարծակիի եկավ, նա այդ տեսակ հարցի

չէր սպասում, ուստի և չիմացավ ի՛նչ պատասխանել։

Մինչդեռ տանուտերը, իբրև թե հյուրի դիտավորությանը

լավ տեղյակ, շտապեց պատասխանել.

 — Հալբաթ որ զարաֆաթ են արե. քաղքցի աղա մարդ

իմա՞լ կանա գեղ նստիլ. էն կուզա հմմեն յաներ շուռ գալ, գեղեր, քաղաքներ տեսնալ, ընդյուր խամար էլ կայներ է միր գեղ։

 — Դրուստն էդ կբլի։ Ախար ես էլ ասըմ եմ՝ նա ըստի

ո՞նց կարա մնալ,— հաստատեց՝ քահանան, ապա դառնալով երիտասարդին՝ հարցրեց.— ասել ա (կնշանակե) դու հմի ճամփորդութի՞ն ես անում։

 Կամսարյանը գլխով հաստատության նշան արավ։
 — Ո՞ն՝ց ա, մեր գեղին հվա՞նում ես։
Երիտասարդը բացասեց, դարձյալ նշանով, չկամենալով

կարծես խոսել։ Իսկ տանուտերը հարեց.

 —Աղան մեր գեղ ըսկի չըխավնիր, հմմեն գեղերեն փիսն

էս ա,— ասում ա։

 — Հա՞, բա էդ խի՞ չես հվանում,— հարցրեց քահա—

նան։

 — Սրա ի՞նչը հավանեմ, սա հո գեղ չէ, ավերանոց է,—

խոսեց վերջապես Կամսարյանը։

 Այս դիտողությունը քահանայի ինքնասիրությունը գրգը—

ռեց․ «ո՞նց թե իմ հովված գյուղին ավերանոց անունը տա», մտածեց նա երևի և տաքացած ասաց, —տես հլա ի նչ ա 244