«Էջ:Muratsan, vol. 6.djvu/355»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:12, 21 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

րաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և շեք կարոդ հաճախակի քնացման ենթարկվիլ. առանց վտանդելու ձեր առողջությունը։

— Ուրեմն սկսեցեք, կաշխատեմ համբերել.— ասացի ես։

— Եթե հաստատապես որոշեք, կարող եք համբերել։

— Իհարկե, կարոդ է, տղամարդ չէ՞ ,— հարեց մյուս բԺիշկը։

— Իսկ ես կարծում եմ, որ պարոնն այդ դեպքում ոչ միայն համբերություն, այլև օրինակելի արիություն ցույց կտա,— խոսեց գթության քույրը` քեզ անի աչերն ինձ վրա հառելով։

— Կաշխատեմ...— ասացի ես և նրա քնքուշ հայացքն որ ժպիտը, կարծես, ուժ տվին ինձ ամեն տեսակ տանջանք անտրտունջ կրելու։

Առաջին անդամից իսկ, երբ իմ թևը բացին և սկսեցին նրա վերքերը լվալ, ես զդացի, արդարև, սաստիկ սուր ցավեր։ Դրանք անտանելի դարձան, մանավանդ, երբ փորձեցին մի երկու տեղ պատռվածքը կարեր Եվ, սակայն, զարմանա¬լի է, այդ ցավերը, չէին թափանցում սիրտս այնպես շեշտակի, ինչպես այդ լինում էր առավոտը, երբ առաջին անգամ էին թևս կապկպում։ Ես մտածում էի թե` գուցե սիրտս ամրացել է մի քանի ժամվա ընթացքում։ Բայց շուտով պարզվեց, որ այդ չէ պատճառը, այլ այն որ գթությանմանկամարդ քույրը յուր սիրուն աչերն ինձ վրա սևեռած ամեն անգամ, երբ ես ցնցվում էի ցավից, կամ դեմքիս տանջանքի նշան արտահայտում, ինքն էլ ինձ հետ, կարծես, տանջվում էր յուր ներսում, մերթ անուշ ժպիտը դեմքից վանելով, մերթ նրան կսկիծի ստվեր խառնելով... Ահա, հենց այդ պատճառով ես աշխատում էի արիանալ և չզգալ այն ցավերը, որոնք պատճառում էին ինձ բժշկի մատնեքի յուրաքանչյուր շարժումը, ււպունդի լվացումը, զարմանալի հպումը, որպեսզի գթության մանկամարդ քույրն ևս չտանջվեր ինձ հետ: