«Էջ:Muratsan, vol. 6.djvu/366»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:00, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ջերմությամբ գրկում էի իմ գթության քրոջը, որին յուր համբույրից հետո` չէի անվանում այլևս պաննա Ջոֆիա, այլ ուղղակի Ջոֆիա, որ լեհերեն փաղաքշական է։

Երր բժշկապետը հայտնեց թե` թևս արդեն առողջ է, ուստի կարող եմ մի քանի օրից թողնել հիվանդանոցը, ես ուրախացա: Թեպետ այղտեղից ելնելուց` ես պիտի ղրկվեի չքնաղ Աոֆիայրն հաճախ տեսնելու բարեբախտությունից, այսուամենայնիվ, որսումն էլ կային բարիքներ, որ ցանկանում էի վայելել։— Երկու ամիս էր` ինչ փակված այդտեղ անշարժ ուսնգործ, ծծում էի հիվանդանոցի ծանր ու անախորժ և դեղահոտերով տոգորված օդը։ Պետք էր, վերջապես, ազատվել նրանից, վայելել արևի լույսով ողողված օդը և վերսկսել վաղուց ընդհատված իմ աշխատությունը, որի մեջ ես միշտ ավելի էի գտնում թե հանգիստ և թե ուրախություն։ Այդ իսկ պատճառով շատ չէի վշտանում սիրելի բարեկամուհուցս անջատվելու համար։

Սակայն վերջինս այդպես չէր մտածում: Նա, որ սկզբում դեպի ինձ տածել էր միայն կարեկցության մի քնքուշ զգացում, չէր իմացել, իհարկե, թե այդ վերջ ի վերջո պիտի փոխվի սիրո, ինչպես այդ պատահում է շատ ուրիշ կանանց, թեկուզ դրանք անցյալի հետ կապված են լինում ուխտերով։ Այդ պատճառով սկզբում երկյուղ չկրելով յուր մեջ հետզհետե` դեպի ինձ աճող բարեկամությունից, թույլ էր տվել զգացմունքներին` իշխել յուր վրա և վերջը միայն տեսել, որ արդեն խճճված է սիրո ցանցերում-..։ Եվ որովհետև այդ դեպքում կանայք, համարյա, կատակ չեն սիրում, որովհետև մեզանից ավելի են հավատում թե իրենց և թե մեր զգացմունքին, ուստի Ջոֆիան էլ որոշել էր` յուր սիրուն վերաբերվել լըր- ջորեն։

Իմանալով, որ շուտով պիտի թողնեմ հիվանդանոցը, նա եկավ ինձ մոտ և առաջին անգամից իսկ մի զարմանալի պարզությամբ և մանկական հավատով հարցրեց։

— Չե՞ք տխրում արդյոք, որ թողնում եք ինձ։

Ես, փոխանակ ճշմարիտ զգացմունքս հայտնելու, փոխանակ ասելու թե` «թեպետ ինձ համար շատ հաճելի էր 368