«Էջ:Muratsan, vol. 6.djvu/367»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:04, 24 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

հաճախ ձեզ հետ տեսնվեք և միշտ էք ձեր քաղցր զրույցները քսել, բայց որովհետև գործն ու աշխատությունը ինձ ավելի են գրավում, ուստի շատ չեմ տխրում ձեզ թողնելուս համար, ընդհակառակն, իբրև մինն այն րազմաթիվ երիտասարդներից, որոնք առհասարակ, թեթևամտությամբ են վերաբերվում այս օրինակ սիրուն` համարելով այն պատահական զգացմունք, կամ նայում նրա վրա իբրև ուղևորության ժամանակ կայարաններում մատուցվող մի առձեռն բարիքի, որը կարող են վայելել ու անցնել, ուստի ես ևս առանց վարանելու պատասխանեցի.

— Օ՜, և ինչպե՜ս եմ տխրում. այժմյանից արդեն սարսափում եմ` հիշելով այն ժամերը, որ պիտի անցցնեմ առանց ձեզ։

— Եթե այդպես է, ուրեմն ես շեմ թողնիլ որ դուք այդպիսի ժամեր անցցնեք,— ասաց նա հուզված։

— Եվ ի՞նչ պիտի անեք,— հետաքրքրվեցա ես։

— Ես չեմ սիրում առաջուց խոսել այն բանի մասին, ինչ որ պիտի անեմ, բայց արածս կտեսնեք...։ Այս ասելով նա գրկեց ինձ, համբուրեց և արագ դուրս գնաց։

Երեկոյան դեմ Ջոֆիան նորից մտավ ինձ մոտ, նստեց կես ժամի չափ և խոսում է հետս կես հուզված, կես ոգևորված և հաճախ հառում աչքերը վրաս այնպիսի մի հայացքով, որն, ասես, լցված էր լույսով ու կրակով։

Հեռանալիս ասաց.

— Այս երեկո` ութերորդ ժամից հետո` երեք ժամվա հերթապահություն ունիմ։ Այն վերջացնելուց հետո կմտնեմ ձեզմոտ։

— Ուշ չի՞ լինիլ հարցրի ես։

— Ավելի լավ.— պատասխանեց նա և խորհրդավոր ժպիտով հեռացավ:

Սկզրում ես չհասկացա նրա միտքը, բայց հետո, կարծես, գուշակեցի և մի երանական ուրախությոմ ամբողջ էությունս գրավեց։

Գիշերվա 11-րդ ժամին, երբ հիվանդանոցում լռություն էր տիրում, սենյակիս դուոը հուշիկ բացվեցավ։ Ներս մտավ

369

13 Մուրացան, Երկերի ժողովածու, Հ. VI