«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/499»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
{{Poemx||<poem>
{{Poemx||<poem>
նամյակի ընթացքում բանաստեղծի միտքն այսպես կամ այնպես բազմիցս անդրադարձել է այս պոեմին։ Նշված թվականները ցույց են տալիս պոեմի վրա կատարած աշխատանքի ժամանակային հիմնական սահմաններր, թեև 1902-ից հետո էլ Թումանյանը ցանկացել է ինչ-ինչ փոփոխություններ մտցնել պոեմի մեջ։
Նշված թվականները ցույց են տալիս պոեմի վրա կատարած աշխատանքի ժամանակային հիմնական սահմանները, թեև 1902-ից հետո էլ Թումանյանը ցանկացել է ինչ-ինչ փոփոխություններ մտցնել պոեմի մեջ։

«Լոռեցի Սաքոյի» մասին ասվածը կարելի է զգալի չափով կրկնել նաև «Անուշի» վերաբերյալ։ 1890 թ. գրված և երկու տարի անց տպագրված առաջին տարբերակից մոտ մեկ տասնամյակ հետո պոեմն արմատական վերամշակման ենթարկվեց և վերստեղծված տեսքով տեղ գտավ 1903 թ. ժողովածուի մեջ։ «Անուշի» որակական վերափոխումը նախապատրաստված էր 90-ական թվականների ստեղծագործական որոնումներով և զարգացմամբ, բայց հնարավոր դարձավ միայն դարասկզրին՝ 1901—1902 թթ.։ Այդ տարիներին են վերաբերում պոեմի նոր տարբերակի ինքնագրերը, որոնք լրիվ տեսքով տպագրվում են սույն հատորում։ Այդ հիման վրա էլ «Անուշի» վերջնական տարբերակի ստեղծման ժամանակը պետք է համարել այդ թվականները։ Իհարկե, նոր «Անուշը» սյուժետային, նույնիսկ տեքստային որոշ ընդհանրություններ ունի 1890 թ. գրածի հետ։ Բայց դա արդեն որակական թռիչք էր, և կենսական նյութի գեղարվեստական մշակման, հոգեբանական և փիլիսոփայական իմաստավորման աստիճանը այնքան տարբեր էր, որ այս դեպքում արդեն ոչ մի անհրաժեշտություն չկա նշելու նաև 1890 թ. իբրև պոեմի վրա կատարած աշխատանքի սկիզբ։ Հայտնի է նաև, որ 1903 թ. հետո էլ «Անուշի» մեջ մտցվել են առանձին ոչ մեծ ճշտումներ և լրացումներ (հատկապես 1916 թ. առանձին հրատարակության մեջ)։ Եվ, այնուամենայնիվ, պետք է առանձնացվեն 1901—1902 թվականները իբրև պոեմի դասական կատարելության նվաճման տարեթվեր:

Ճշգրիտ թվագրել իր երգիծական պոեմը՝ «Պոետն ու Մուսան», Թումանյանը դժվարացել է մի քանի պատճառով։ Նախ, ինչպես ցույց են տալիս կենսագրական և ստեղծագործական փաստերը, այս պոեմի մտահղացումն ու նույնիսկ առաջին սևագիր փորձերը դարձյալ առնչվում են 90-ական թվականների սկզբի, Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում աշխատելու շրջանի հետ։ Սակայն պոեմը գրվեց, ամենայն հավանականությամբ, 90-ականների վերջին, ստեղծագործական հասունության նվաճման շրջանում։ Ստույգ հայտնի է, որ 1900 թ. պոեմի ձեռագիրը բանաստեղծն ուղարկել է Վ. Փափազյանին՝ նրա խմբագրած «Վտակ» ժողովածուի մեջ տպագրելու համար։ Ժողովածուն լույս տեսավ 1901 թ., բայց նրա տպագրության ընթացքում, հենց տպարանային էջերի վրա Թումանյանը բավական մեծ փոփոխություններ մտցրեց, ստեղծեց պոեմի փաստորեն նոր տարբերակ։ Ավելացնենք, որ դրանից անմիջապես հետո՝ 1903 թ. ժողովածուն պատրաստելիս Թումանյանը նորից վերամշակեց իր երգիծական պոեմը, և դա էլ դարձավ վերջնական տարբերակ։ Սակայն վերջինս իր նախորդից («Վտակի» մեջ տպագրվածից) տարբերվում է հիմնակա–
Ճշգրիտ թվագրել իր երգիծական պոեմը՝ «Պոետն ու Մուսան», Թումանյանը դժվարացել է մի քանի պատճառով։ Նախ, ինչպես ցույց են տալիս կենսագրական և ստեղծագործական փաստերը, այս պոեմի մտահղացումն ու նույնիսկ առաջին սևագիր փորձերը դարձյալ առնչվում են 90-ական թվականների սկզբի, Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում աշխատելու շրջանի հետ։ Սակայն պոեմը գրվեց, ամենայն հավանականությամբ, 90-ականների վերջին, ստեղծագործական հասունության նվաճման շրջանում։ Ստույգ հայտնի է, որ 1900 թ. պոեմի ձեռագիրը բանաստեղծն ուղարկել է Վ. Փափազյանին՝ նրա խմբագրած «Վտակ» ժողովածուի մեջ տպագրելու համար։ Ժողովածուն լույս տեսավ 1901 թ., բայց նրա տպագրության ընթացքում, հենց տպարանային էջերի վրա Թումանյանը բավական մեծ փոփոխություններ մտցրեց, ստեղծեց պոեմի փաստորեն նոր տարբերակ։ Ավելացնենք, որ դրանից անմիջապես հետո՝ 1903 թ. ժողովածուն պատրաստելիս Թումանյանը նորից վերամշակեց իր երգիծական պոեմը, և դա էլ դարձավ վերջնական տարբերակ։ Սակայն վերջինս իր նախորդից («Վտակի» մեջ տպագրվածից) տարբերվում է հիմնականում

</poem>|}}
</poem>|}}