«Էջ:Muratsan, vol. 6.djvu/369»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:58, 28 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Ոչ, չամուսնացա,— պատասխանեց լեհացին։

— Ինչո՞ւ։ Ծարդիկ ճրագով են պտրում այնպիսի կանանց, որոնք կարողանային սիրել։ Այդ կինն ապացուցել էր, որ սիրում է քեզ։

֊ Արո, ապացուցել էր։ Եվ հենց այդ պատճառով էլ փափագում էի առնել նրան։ Եվ թեպետ հայրս մեռնելուց առաջ կտակել էր ինձ` երբեք չամուսնանալ այնպիսի աղջկա հետ, որն օրինական ճանապարհով, այն է` պսակով ինձ հետ միանալուց առաջ, անձնատուր է եղել ինձ, որովհետև, ասել էր. այդպիսի աղջիկը, վերջ ի վերջո դժբախտություն կբերե քեզ— այսուամենայնիվ Ջոֆիայի դեղեց կությունր, սիրո ջերմությունը և վերջապես վերջին հավատով անձնվիրությունը մոռացնել տվին ինձ իմ հոր պատվերը։— Ո՞ւր կարող եմ գտնել սրանից արժանավորը, ասում էի ես, ուստի և որոշում առնել նրան ինձ կնության։ Բայց, ինչպես երևում է, հոր հոգին արդեն հսկում է եղել իմ բախտին։ Մի քանի ամիս ինձ հետ կենակցելուց հետո, նա գնաց հայրենի քաղաքը ծնողներին այցելելու և մեր ամուսնության համար` նրանց համաձայնությունն առնելու։ Անցավ երկու ամիս և բոլոր ժամանակ մենք սիրալիր նամակներ էինք դրում իրար։ Երբ հասավ Ջոֆիայի վերադարձի ժամանակը և ես հուսալից սպասում էի նրան, ահա մի օր ստացա մի հակիրճ նամակ, որով նա ինձ հայտնում էր թե արդեն ընդունել է առաջարկությունը մի զինվորականի, որի հետ և ամուսնանում է. ուստի խնդրում էր ինձ մոռանալ ամենը, ինչ որ անցել է մեր մեջ...

— Ի՞նչ է ասում...— զարմացավ Սաբորինը։

— Այո , այդպես էր դրել,— կրկնեց լեհացին;

— Եվ ամուսնացա՞վ։

— Հարկավ։

— Զարմանում եմ։

— Բայց ավելի պիտի զարմանաս, եթե ասեմ թե նա ամուսնացավ այն զինվորականի հետ, որը որսի ժամանակ սպանել էր յուր նշանածին...։