«Էջ:Muratsan, vol. 6.djvu/370»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:01, 28 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

О՜ , բարեկամէ քո այդ գթության քույրը, իսկապես, ֆուրիա է եղել, իզուր դու նրան օրինակ բերիր` իմ սիրած օրիորդի ուխտը կասկածելի անելու համար,— բացականչեց ռուսը։ կարծես հոգով հանգստանալով։

— Չգիտեմ, գուցե քո սիրածը ավելի իդեալիստ լինի։ Բայց ես, առհասարակ, չեմ հավատում կանանց ուխտերին:

— Ես կսովորեցնեմ քեզ հավատաԼ Տեսնում ես այս նամակը— Սաբորինը հանեց ծոցից մի ծրար և ցույց տվավ,— սա իմ սիրեց յալի վերջին գրությունն է. այստեղ նա նշանակել է նույնիսկ ժամ տնակը է երբ պետք էր ընդունվի <Սուրբ երրորդության» մեջ։ Իսկ այդ միաբանությունը չէ նմանում քո տեսած հիվանդանոցին... Այդտեղից ելած քույրերը մի-մի սուրբեր են։

— Իսկ դու միջոց կունենա՞ս հետևել քո սուրբի կյանքի ընթացքին։

— Այդ պետք էլ չէ. ես միայն կամենում եմ տեսնել նրան այժմ աշխարհիդ հեռացած, որպեսզի կարողանամ նրա ծնողներին ասել.— Ոնց է. կերա՞ք, ինձ որ շտվիք ձեր աղջկան, արդյոք նա ձեզ մնա՞ց...։ Ա յ, հենց դրա համար էլ գնում եմ այժմ Վարշավ։ Հորեղբորս որդուն խնդրած եմ դիմավորել ինձ կայարանում։ Եթե նա հայտնեց թե Մարին արդեն հեռացել է Վարշավից, ես կառքս ուղղակի պիտի քշել տամ Միրովիչների տունը և այցետոմսս աջ կողմից դեպի վար ծա լելով ուղարկեմ վերև, ցույց տալու համար թե կարեկցելու և մխիթարելու համար է այցելությունս։

— Տարօրինակ վրիժառություն,— նկատեց Ցանը ծիծաղելով։

— Ամերիկական տեսակի...—հարեց Սաբորինը և նույնպես կարկաչեց։

Նույն երեկոյան մենք հասանք Վարշավ։ Կայարանում, արդարև, մեր ռուս ընկերոջը դիմավորեց հորեզրոր որդին, որը նրա պես առողջ ու զվարթադեմ մեկն էր և հենց նրա