«Էջ:Muratsan, vol. 6.djvu/151»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:20, 4 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մանը կատարելուց, ուրեմն և մեր կամքի հակառակ հո հոգաբարձու ընտրվելուց, որով և արժանավոր ապտակ են տալու ում որ անկէ, հասկացնելու համար, թե չպետք է ամբոխի իրավունքները բռնաբարել։
Այս նորությունը, որ առաջադիմականները լսեցին հիսթցմունքով, իսկ հետադիմականները զայրույթով, մի շաբաթից հետո հրատարակվեց «Հնձվորում», իբրև հայ քահանաների ճշմարտասիրության, ազնվության և անօրինակ անձնվիրության ապացույց, որի նկատմամբ խմբագրությունը ևս յուր կողմից գրեց մի փայլուն առաջնորդող, անվանելով այդ քահանաներին «ազնվության տիպարներ»։
Այս միջանկյալ պատմությունը ես արի, ցույց տալու համար, թե ինչպե՞ս ենք մենք հեղափոխություններ առաջացնում գավառացու լճացած ու բորբոսնած կյանքում։ Եվ այս պատճառով է, ահա, որ մեզ ամեն տեղ հանդիպում են սիրով, ակնածությամբ և հաճախ, նույնիսկ, երկյուղով։ Մեր խոսքը գավառում, գրեթե, պատգամ է, իսկ ցանկությունը՝ օրենք։

Ե


Հիմա դուք, իբրև դրական հայեր, կասեք, թե բոլոր աշխարհը գործում է շահի համար, մարդիկ վաստակում, կամ քրտնում են որոշ օգուտներ ձեռք բերելու համար, արդ, ձեր շահն ու օգուտը ո՞րն է այս գործում, ինչո՞ւ եք իզուր աշխարհն աղմկում, սրտեր վիրավորում, մտքեր պղտորում, մարդկանց հանգիստը խանգարում։
Այս հարցին մենք ունենք մի պատասխան, այդ այն է, որ մենք գիտենք, թե մենք էլ մարդ ենք, այսինքն շահ ասված բանի համար մենք էլ մտածում ենք, ուրեմն, մուֆտա չենք ազգասիրություն անում։
Իմ գործունեության առաջին տարիներում իմ ստացած շահը լինում էր միայն բարոյական, այսինքն' ես գոհ էի լինում,