«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:50, 6 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

-Օրիորդ Սոֆի՞ն,-կրկնեց Արամյանը ազնիվ ուրախություն ցուցանելով յուր դեմքի վրա։

-Ասացեք խնդրեմ,-դարձավ նա դեպի օրիորդը,- ո՞րտեղ եք ավարտել դուք։


Օրիորդ Սոֆին շաոադունեց, նա չդիտեր, թե ինչ է հարցնում իրանից։


Գրիգոլը հայտնեց Արամյանին, որ նրա հետ ռուսերեն խոսե... Արամյանը միևնույն հարցը կրկնեց ռուսերեն, սակայն շատ վատ տպավորություն թողեց նրա վրա օրիորդի՝ յուր մայրենի լեզվին անտեղյակ լինելը։

-Ինստիտուտ,-պատասխանեց օրիորդը վրդովվելով։


Խոսակցությունը Արամյանի և օրիորդ Սոֆիի մեջ տևեց բավական երկար, որի միջոցում օրիորդը յուր ինստիտուտական թութակի նման մի քանի կերտած զրույցներով (ֆրազներով) թափում էր յուր բոլոր ճիգը, որքան կարեչի է յուր խոսքերին տալ բազմախորհուրդ նշանակություն՝ իրան երևացնելով յուր խոսակցի առջև ուսյալ ոմն։ Բայց Արամյանը նրա խոսակցության սկզբից ճանաչեց, թե «ի՛նչ սանդրի կտավ է նա», երբ նշմարեց նրա մեջ՝ ամեն լավ բան կործանող, այդ քաղաքում նոր մոդա դարձած -նիհիլիստական ուղղություն․․․։

ԻԲ

Արամյանը սկսավ շուտ-շուտ հաճախել Հացի-Գելենց տուն և շատ անգամ մնաց նրանց մոտ ճաշի և ընթրիքի։ Տիկին Բարբարեի գլխում հենց առաջին օրից միտք ծագեց՝ ուսյալ և մայրաքաղաքում կրթված տղամարդուն ընտրել յուր փեսա։ Սոֆիի խելքր գնում էր նրա խելացի խոսակցություններից և շնորհալի վարվեցողությունից։


Մայիլովը վաղուց կորցրել էր յուր նշանակությունը։ Եվ նրա վրա Հացի-Գելենց տանր ոչ միայն օրիորդ Սոֆին, այյև ամենքը նայում էին որպես երեխայի վրա։ Բայց Արամյանի սրտում չկար և ոչ մի միտք փեսայի կամ տարփածուի։ Արդարև նրան ախորժելի էր նորահաս օրիորդի գեղեցկությունը, բայց ոչինչ սեր նրան չէր հրապուրում դեպի գեղեցիկ օրիորդը, միայն վերջին օրերում, Արամյանը նկատելով նրա մեջ խիստ խորին ատելություն դեպի յուր ազգը, կրոնը և մայրենի լեզուն, աշխատում էր, որքան կարեչի է, հեռացնել նրանից այդ