«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «վնասակար գաղափարները, որ տպւ-յվորվել էին նրա հոգում* քոլր ինստիտուտ ական տարապայման կրթությունից...»:
(Տարբերություն չկա)

06:59, 6 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

վնասակար գաղափարները, որ տպւ-յվորվել էին նրա հոգում* քոլր ինստիտուտ ական տարապայման կրթությունից։ Մի առավոտ, երբ արևը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, Արամյանը և օրիորդ Սոֆին միայնակ նստած էին բաց լուսա¬ մուտ ի հանդեպ։ Գրիգոլն ու Մայիլոփը գնացել էին զբոսանքի, իսկ տիկին Բարբարեն մյուս սենյակումն էր։ Արամյանը երկար նրան պատմելով, թե ինչ նշանակություն ունի ազգայնության գաղափարը t խոսում էր նրան նույն րոպեին հայոց ազգի հին և նոր պատմական կյանքից, և բացատրում Էր նրան, թե ի նշն էր հայոց գլխավոր թշվառությունների պատճառը։ Խոսքը հասավ լեզվին, թե ազգային կյանքում ի՛նչ նշանակու¬ թյուն ունի լեզուն։ Եվ Արամյանը խիստ քաղաքավարի կերպով հարցրեց օրիորդից, թե արդյոք նա չի ցանկանում սովորել յուր մայրենի լեզուն։ Արամյանի այդպիսի հարցմունքը շարժեց օրիորդի ծիծաղը, և նա պատասխանեց երգիծական ոճով. — Ի՞նչ ախորժանք' սովորել մի լեզու, որով կռոները միայն կարսղ են խոսել։ Արամյանը խիստ վշտացավ այգ պատասխանով։ — Ինչպե՞ս,— հարցրեց նա ուղիղ օրիորդի երեսին նայելով։ — Այնպես' որ այդ լեզուն այնպիսի լեզու չէ, որով ուսյալ մարդը կարողանա բացատրել յուր միտքը։ Խոսելով լեզվի վրա, օրիորդը փոխանակ ասելու հայոց լեզուն, ասում էր այգ լեզուն, կամ ձեր լեզուն, կարծես թե մեղք էր բերան առնել հայ բառը։ — Ինչո՞ւ,— հարցրեց Արամյանը։ — նրա համար, որ ուսումնական և արհեստական բառեր չու¬ նի, նա բաղկանում է միայն այնպիսի բառերից, որով մի բազազ դիտե կեղծավորել, սուտ երդվել, հայհոյել, անիծել և այլ այդպիսի կեղտոտ բաներ արտասաներ Արամյանը բարկության չափ վշտացավ վերջին խոսքերից։ — Ներողություն, օրիորդ, բոլորովին սխալ է ձեր կարծիքր,— ասաց նա։ — ներողություն, պարոն Վահե, ինչո լ եք զուր հակառա¬ կում,— խոսեց օրիորդը ավելի համառությամբ։— Ոչ միայն ուսում¬ նական բառերt այլև կյանքի մեջ հասարակ, ընտանեկան բառեր չունի այգ լեզուն։ Օրինակի համար, ձեր լեզվով ի՞նչպես պետք է ասել շլյապա, շլեյֆ և այլն։ 130