«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/131»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:18, 6 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Արամյանը ոչինչ պատասխան չտվավ, միայն ծիծաղեցավ օրիորդի թեթևամտտւթյան վրա։

- Երևի այդ բառերը դուք չգիտեք,- կատակելով հարցրեց օրիորդը,- ասացեք, խնդրեմ, ի՞նչպես պետք է ասել սամովար, սպիչկա. չէ՜ որ դրանք դյուրին բառեր են։

-Հեշտաեռ, լուցկի,-պատասխանեց Արամյանը։

-Ե՜ռ․․․ ը՜ռը... լո՜ւց... լո՜ւց․․․ կի՜... ո՜ւֆ, պղծվում է մարդու լսելիք... ի՜նչ բառեր են դրանք, կարծես թե կոտրած սայլակ է ճռնչում կամ բարաբան են ածում,- պատասխանեց օրիորդը դեմ -քո խոժոռելով, որպես թե լսում էր անախորժ ձայներ։ -Բոլորովին ներելի չէ՝ ձեր կողմից դատողություն անել մի լեզվի վրա, որ դուք չգիտեք,-նրա խոսքը կտրեք Արամյանը խորին տհաճությամբ։ -Դուք տակավին չգիտեք, որ այդ բառերը, որ այդպես ոգևորված հնչում եք, չեն պատկանում այն լեզվին, որով խոսում եք դուք, այլ դրանք ուրիշ ազգերի սեփականություններ են. եթե հայն էյ կամք ունենար օտարների նման մինչև երեսուն հազար բառ մուրալ ուրիշ ազգերից, ոչ ոք չէր արգելիլ նրան, այն ժամանակ և մենք այդպիսի բառեր ամբողջապես կունենայինք մեր լեզվում։

Բայց հայոց լեզուն այնքան ճոխ է, որ առանց ուրիշից փոխ առնելու ևս կարող է ստեղծել յուր համար բառեր։

Օրիորդ Սոֆին, նկատելով Արամյանի մինչև վերջին աստիճանի վշտանալը, պատասխանեց նրան կատակով.


-Թե աստված կսիրեք, թողնենք այս դատարկ խոսակցությունը. մի՜թե արժե ժամանակ վատնել այսպիսի չնչին զրույցներով։

-Եթե այդպես է, պատվելի օրիորդ, ես չեմ կամենում ձերբ թանկ ժամանակը վատնած լինել չնչին, մնաք բարով գրոյցներով»-ասաց նա, գլխարկն առավ և գլուխ տալով դուրս գնաց։

-Պարոն, պարոն Վահե,-կանչեց օրիորդը նրա ետևից վազելով, բայց Արամյանը չկանգնեց և խորին սրտմտությամբ գոտս եկավ Հացի-Գելենց բնակարանից։

ԻԳ

Մի քանի օր Արամյանը չերևաց Հացի-Գելենց տանը, օրիորդ Սոֆին խիստ անհանգիստ էր այդ մասին, նա միայն հեռվից մի քանի անգամ տեսավ նրան զբոսանքից վերադառնալիս կամ գյուխը -կախ անցուդարձ անելիս յուր կացարանի բակում։ Բայց երբեք