«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:37, 6 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ պիտի խռովեմ ձեղանից և ի՞նչ իրավունք ունիմ բարկանալ ձեզ վրա, միայն ես ցավում եմ, որ մեր ազգը ուսյալ օրիորդները, որոնց վրա մենք դրել ենք մեր հույսը, թե նրանք պիտի լինեն ապագա կրթյալ սերնդի մայրերը, խիստ զզվանքով են նայում իրանց ազգի վրա։ -Ներողություն, եթե այդ վշտացրել է ձեզ։

-Ավելորդ է ներողություն խնդրել, ես ավելի ուրախ կլինեմ, երբ դուք սիրեք մեր ազգը։

-Ես այսուհետև պիտի հակառակիմ ձեզ ամասին։ -Ես կամք շունիմ բռնաբարել ձեր համոզմունքը,- պատասխանեց Արամյանը։ -Ես պիտի ուսանեմ հայերեն խոսել, այդ լա՞վ է, - կրկնեց օրիորդը ժպտալով։

-Այդ ձեր ազգային պարտավորթյունն է,-պատասխանեց Արամյանր սառնությամբ։ Նրանց մեջ տիրեց լռություն։ Արամյանը ամենևին էր հավատում օրիորդի խոստմունքին, թե նա կսովորի յուր մայրենի լեզուն, թեև նա կիսակատակի ոճով խոստացավ այդ։

-Դուք ասացիք, թե համալսարանական ընկերդ հիվանդ է,- հարցրեց օրիորդ Սոֆին,- ո՞վ է նա և ի՞նչպես է կոչվում։ - Նա մեր քադաքացի չէ և կոչվում է Սմբատ -Քաջբերունի,-պատասխանեց Արամյանր։ - Ի՞նչ օտարոտի անուն է այդ, պարոն Վահե,-պատասխանեց օրիորդը նուրբ ծիծաղով։ -Ուրեմն և իմ անունս պիտի օտարոտի թվի ձեզ, որովհետև այդ ևս ձեզ անծանոթ պատմական անուն է։ -Ներեցեք, խնդրեմ, որը չեմ կարող ասել ոչ,- ասաց օրիորդը։

Արամանի դեմքը դարձյալ մռայլվեցավ։ -Բայց ի՞նչպիսի անուններ եք սիրում դուք։

-Ես սիրում եմ ահա այսպիսի անուններ-Վանյա, Սաձա, Կոլյա...

-Դրանք դերասանների և արտիստների անուններ են։ -Ի՞նչ փույթ, բայց քաղցրահնչյուն են. հապա ինչ են սրանք Կիրաոս, Մարտիրոս, Խեշո և այլն,-խոսեց օրիորդը՝ երեսի վրա ձևացնելով արհամարհական ծամածռություններ։

- Անունները ոչինչ նշանակություն չունի մի ազգի լավ կամ վատ հատկությունների համար,- պատասխանեց Արամյանը։ -