«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:06, 6 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Միմյան օտարամոլությունը ծնեցրել է ձեր մեջ այդպիսի գաղափարներ։ Բայց այն, որ վերաբերում է իմ և իմ ընկերիս անուններին, եթե դուք կարդայիք հայոց ազգի պատմությունը, այն ժամանակ կգիտենայիք, թե ովքեր էին Քաջբերունիք, ո վքեր էին Սմբա- տըէ Արամը և Վահեն,-և նա սկսավ պատմել նրան այն ժամանակներից, երբ հայերը ունեին թագավորություն և թե ովքեր էին Քաջբերունիք, Սմբատը, Արամը և Վահեն։


Արամյանի պատմությունը բավական ազդեցություն արավ օրիորդի սրտին, և նա, զղջալով յուր խոսքերի համար, ասաց. -Ներողություն եմ խնդրում անգետ նկատողության համ ար, կարելի է վշտացրի ձեզ։ -Ես չեմ վշտանում, միայն ցավում եմ, որ դուք չգիտեք մեր ազգի պատմությունը։ -Ես ինչ մեղք ունեմ, չեն սովորեցրել,-պատասխանեց օրիորդը զգալի եղանակով։ Արամյանը լռեց։ -Ասացեք, խնդրեմ, ի՞նչպիսի մարդ է այդ պարոնը, -ձեր համալսարանական ընկերը,-հարցրեց օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո։ -Նա մի գործունյա, խոհեմ և ուսյալ մարդ է,- պատասխանեց Արամյանը։ -Շա՞տ ուսյալ է։ -Նա այժմ փիլիսոփայության և իրավաբանական դոկտոր է -Ո՞րտեղ է ավարտել։ -Իրավաբանությունը Պետերբուրգի համալսարանում, իսկ փիլիսոփայություն Գերմ անիայում ։ -Ուրեմն երևելի մարդ է,-կրկնեց օրիորդը,-բայց ասացեք՝ երիտասա՞րդ է։ -Նա այժմ կլինի մոտ երեսունևհինդ տարեկան, -Դուք նրան կբերեք ամառանոց։ -Հույսս մեծ է։ -Եվ կծանոթացնե՞ք ինձ նրա հետ։ -Այո՛։ Երկու կողմից ևս տիրեց լռություն։ Օրիորդ Սոֆին մտածում էր Քաջբերունու վրա և յուր մտքի մեջ զանազան կերպարանքներով նկարագրում փիլիսոփայության և իրավաբանության դոկտորին, թե որքան վայելուչ կերպով հագնված պիտի լինի, որքան շնորհալի վարվեցողություն ունենալու է․