«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:07, 7 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

իհարկե, դրանց հետ երևակայում էր նրա մեջ և նորահաս երիտասարդական գեղեցկություն։


Բայց բոլորովին այլ առարկայով էր զբաղված նույն րոպեին Արամյանի մտածողությունը։ Նա խորհում էր այն քաղաքի հայ օրիորդների կրթության և ուսման բոլոր թույլ կողմերի վրա։ Նա ցավելով մտաբերում էր այն մեծ ազգային կորուստը, որով ուսումը և ուսումնարանները պատրաստում էին հայերից այնպիսի ուսյալ օրիորդներ, որոնք ոչինչ տեղեկություն չունեին իրանց ազգային պատմությունից, որոնք ոչ միայն չեն սիրում իրենց հայրենական ավանդությունները, այլ հայությունը նրանց աչքում նախատինք է համարվում։ Ահա այդպիսի տխուր մտածություններ խռովել էին Արամյանի սիրտը, և նա մտածում էր, թե ի՞նչպես պետք է այդ ազգային վերքերին դարման տանել։

Նրանք այդպես՝ ամեն մինը պաշարված յուր մտածություններով, լուռ դնում էին, ուշք չդարձնելով, թե որքան անցել են դեպի անտառի խորքը, մինչև օրիորդ Սոֆին հոգնածություն զգալով`խնդրեց Արամյանին նստել մի փոքր հանգստանալու։ Արամյանը սիրով կատարեց նրա խնդիրը, և նրանք նստեցին կտրած ծառերի կոճղերի վրա։

Օրիորդ Սոֆին, որ մտածում էր փիլիսոփա ուսանողի վրա, նորոգեց խոսակցությունը Քաջբերունու մասին։

-Ուրեմն երևելի մա՞րդ պիտի լինի ձեր համալսարանական ընկերը,-խոսեց նա։

-Այո՛.-պատասխանեց Արամյանը։

-Այդ պարոնը ի՞նչ նպատակով է եկել մեր քաղաքը։

-Նպատակներ շատ ունի նա.... բայց նա մեր քաղաքում մնալու մտքով չէ եկել, հիվանդությունը պահեց նրան այստեղ. նա եկել է, որ գնա ճանապարհորդելու Հայաստան, և ուր որ հայեր կան։

-Ի՞նչ կա ավերակ Հայաստանում,-պատասխանեց օրիորդը տհաճությամբ,-նա ավելի լավ կանե գնա ճանապարհորդելու Եվրոպա։

-Նա տեսել է Եվրոպան, օտար աշխարհները նրան այնքան շեն գրավում... նա գործ ունի յուր հայրենի աշխարհի հետ...

-Մի՞թե նրա համար առավել ախորժելի չէ կյանք վարել, զորօրինակ, Փարիզում,-հարբեց օրիորդը։

-Քաջրերունին աղքատ -լուռրռ է։

-Այդքան ուսյալ և աղքա՛տ,-զարմանալով կրկնեց օրիորդը։

-Այո, նա աղքատ է, առավելապես նրա համար, որ շատ ուսյալ է։