«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:34, 7 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Վերջին խոսքը շարժեց oրիորdի հետաքրքրությունը, և նա հարցրց.

-Ի՞նչպես

-Այնպես, որ նա թույլ չէ տալիս իրան խոնարհվիլ այն անարգ հանգամանքներին, որով մեր այստեղի թերուս երիտասարդներից շատերն իրանը համար ձեռք են բերում հաց և պատիվ։

-Ուրեմն Քաջբերունին շ՞ատ մեծահոգի է,- պատասխանեց օրիորդը՝ բոլորովին չհասկանալով, թե ի՛նչ հանգամանքներ էին, որոնց նա չէր ստորացնում իրան։


-Այո, նա մեծահոգի է,-պատասխանեց Արամյանը և լռեց:

Օրիորդը նույնպես մտածման մեջ ընկավ, բայց մին էլ նշմարեց, որ արևը բավական բարձրացել է հորիզոնի վրա, և միևնույն րոպեին մի գաղտնի, նրան ևս անհասկանալի զարհուրանք պատեց, երբ տեսավ իրան միայնակ, մանուկ տղամարդու հետ, այդպես հեռու, անտառի խորքում...

Նա ոտքի ելավ։

-Վերադառնանք, պարոն Վահե,-ասաց նա։

-Վերադառնանք,-կրկնեց Արամյանը։

Եվ նրանք սկսեցին գնալ հազիվ նշմարելի շավղով, որ ձգվում էր ծառերի միջից։ Մացառներն անընդհատ պատառոտում էին օրիորդի հագուստը, բայց նա այնքան պաշարված էր յուր մտքերով, որ չէր նկատում այդ, այլ Արամյանն էր ազատում նրա հագուստը սուր-սուր փշերի ճանկերից։

Նրանք երկար դնում էին, բայց տակավին չէին դուրս եկել անտառից։

-Ես հոգնեցա, տվե՛ք ինձ ձեր թևը, պարոն Վահե,-ասաց օրիորդը մի փոքր թույլ ձայնով։

Արամյանը տվավ նրան յուր թևը։

-Պարոն Վահե, երբ -Քաջբերունին գա այստեղ, դուք ինձ կծանոթացնե՞ք նրա հետ,-հարցրեց օրիորդը։

-Կծանոթացնեմ,-պատասխանեց Արամյանը։ -Ի՞նչ լեզվով է խոսում նա։

-Նա լեզուներ շատ գիտե, միայն առավել սիրում է հայի հետ խոսել հայերեն։

-Ափսո՛ս, ես հայերեն չգիտեմ խոսել,-կրկնեց օրիորդը,-եթե ոչ Քաջբերունին ավելի կհամակրեր իմ խոսակցությանը։

-Այո, նա սիրում է, երբ հայ օրիորդները խոսում են հետ մաքուր հայերեն բարբառով։