«Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/119»–ի խմբագրումների տարբերություն

 
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Ասլանը դեռ ուժեղ կերպով թիավարում էր։ Նավաստին կանգնած նայում էր նրա վրա և, կարծես, չէր ուզում զրկել նրան այդ փոքրիկ զվարճությունից։
Ասլանը դեռ ուժեղ կերպով թիավարում էր։ Նավաստին կանգնած նայում էր նրա վրա և, կարծես, չէր ուզում զրկել նրան այդ փոքրիկ զվարճությունից։


— Շուտ տուր դեպի աջ— նկատեց նա,— աշխատիր մոտենալ եզերքին, եթե ոչ, հորձանքների մեջ կընկնենք։
— Շուտ տո՛ւր դեպի աջ,— նկատեց նա,— աշխատիր մոտենալ եզերքին, եթե ոչ, հորձանքների մեջ կընկնենք։


Հետո դռնալով ինձ՝ հարցրեց․
Հետո դռնալով ինձ՝ հարցրեց․
Տող 9. Տող 9.
— Ոչ,— պատասխանեցի ես
— Ոչ,— պատասխանեցի ես


— Երբ մի քան րոպեից հետո այդ նավակը ջրի տակ կգնա, դու բռնիր այստեղից։— Նա սառնասրտությամբ ցույց տվեց իր գոտին
— Երբ մի քան րոպեից հետո այդ նավակը ջրի տակ կգնա, դու բռնիր այստեղից։— Նա սառնասրտությամբ ցույց տվեց իր գոտին։


Ես սոսկացի։
Ես սոսկացի։


նավաստին անվրդով կանգնած էր և ոտքը դրել էր նավակի
Նավաստին անվրդով կանգնած էր և ոտքը դրել էր նավակի կողքի վրա, կարծես նրա զորավոր ճնշումով աշխատում էր պահպանել նավակի հավասարակշռությունը, որը այդ միջոցին, մի
փայտյա կոտրած շերեփի նման, ծփում էր զայրացած կոհակների մեջ։ Հարավային տաք քամին, որը անցնելով Միջագետքի արևակեզ անապատներից, և փոքր-ինչ զովանալով Տավրոսի լեռների վրա, հասնում էր մինչև այստեղ,— այդ բոթաբեր քամին, ավելի և ավելի սաստկանալով, փոքր էր մնում, որ փշրեր բարակ ձողը, որի գլխին, աղմուկ բարձրացնելով, ծածանվում էր Բերզեն-Օղլու կարմիր և սև գույնով դրոշակը։
կողքի վրա, կարծես նրա զորավոր ճնշումով աշխատում էր պահպանել նավակի հավասարակշռությունը, որը այդ միջոցին, մի
փայտյա կոտրած շերեփի նման, ծփում էր զայրացած կոհակների
մեջ, Հարավային տաք քամին, որը անցնելով Միջագետքի արևակեզ անապատներից, և փոքր-ինչ զովանալով Տավրոսի լեռների
վրա, հասնում էր մինչև այստեղ,— այդ բոթաբեր քամին, ավելի
և ավելի սաստկանալով, փոքր էր մնում, որ փշրեր բարակ ձողը,
որի գլխին, աղմուկ բարձրացնելով, ծածանվում էր Բերզեն-Օղլու
կարմիր և սև գույնով դրոշակը։


— Տուր ինձ թիակը, դու հոգնեցար,— ասաց նա Ասլանին,
— Տուր ինձ թիակը, դու հոգնեցար,— ասաց նա Ասլանին, առնելով նրա ձեռքից թիակը։— Իսկ դու, իմ գառնուկ, անգործ մի մնա, վեր առ այդ գոտը և ջուրը դուրս ածիր։
առնելով նրա ձեռքից թիակը։— Իսկ դու, իմ գառնուկ, անգործ մի
մնա, վեր առ այդ գոտը և ջուրը դուրս ածիր։


Ես վեր առի փայտյա գոտը, սկսեցի դուրս ածել ջուրը, որ
Ես վեր առի փայտյա գոտը, սկսեցի դուրս ածել ջուրը, որ այդ ժամանակ ավելի առատությամբ թափվում էր նավակի մեջ։
այդ ժամանակ ավելի առատությամբ թափվում էր նավակի մեջ։


Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ։ Մառախուղը, հետզհետե աճելով, ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը։ Մի
Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ։ Մառախուղը, հետզհետե աճելով, ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը։ Մի քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում, կղզին անհետացավ մեր աչքերից։ Անձրևը սկսեց սաստկանալ։ Վերևից հեղեղ, ներքևից ալեկոծություն։
քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում, կղզին անհետացավ մեր աչքերից։ Անձրևը սկսեց սաստկանալ։ Վերևից հեղեղ, ներքևից ալեկոծություն։


Երբեմն լսվում էր զանգահարության մեղմ ձայն, որը խլանում էր քամու կատաղի մռնչյունի մեջ։ Զանգակի այդ տխուր
Երբեմն լսվում էր զանգահարության մեղմ ձայն, որը խլանում էր քամու կատաղի մռնչյունի մեջ։ Զանգակի այդ տխուր հնչյունները լսելի են լինում միայն հանդիսավոր թաղումների ժամանակ։ Այդ ձայնը ինձ վրա խիստ սոսկալի ազդեցություն գործեց։ Մի՞թե շուտով պիտի կատարվեր մեր թաղումը, մի՞թե շուտով պիտի պատռվեր ջրային անդունդը և մեզ տաներ սառն գերեզմանի մեջ։
հնչյունները լսելի են լինում միայն հանդիսավոր թաղումների
ժամանակ։ Այդ ձայնը ինձ վրա խիստ սոսկալի ազդեցություն
գործեց։ Մի՜թե շուտով պիտի կատարվեր մեր թաղումը, մի թե
շուտով պիտի պատռվեր ջրային անդունդը և մեղ տաներ սառն
գերեզմանի մեջ։