«Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/194»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
զգալի է լինում, որովհետև որքան ավելանում է մարդու մտավոր զարդարումը, այնքան ավելանում են և նրա կենսական պահանջները։ Ռամիկը մի կտոր ցամաք հացով գոհ է մնում, բայց երբ այբ ու բենը մտցրիր նրա գլխում, նա կհասկանա, որ միսր ավելի սնունդ է տալիս։ Եվ սև կլինի նրա օրը, եթե միս գտնել չկարողանա։
զգալի է լինում, որովհետև որքան ավելանում է մարդու մտավոր զարգացումը, այնքան ավելանում են և նրա կենսական պահանջները։ Ռամիկը մի կտոր ցամաք հացով գոհ է մնում, բայց երբ այբ ու բենը մտցրիր նրա գլխում, նա կհասկանա, որ միսը ավելի սնունդ է տալիս։ Եվ սև կլինի նրա օրը, եթե միս գտնել չկարողանա։

Ես զարմանում էի այդ եկեղեցականի դատողությունների վրա. նա բոլորովին հակառակն էր ասում, ինչ որ խոսում էին մյուս եկեղեցականները. նա չէր քարոզում աշխարհի ունայնությունը, նա չէր պախարակում կյանքի վայելչությունները, պնդելով, թե մարմինը զրկելով, մարդիկ ավելի մոտենում են երկնքին, ուր պետք է սպասել իսկական երջանկությունը։

— Այո՛,- ավելացրեց Ասլանը,— ուսումը պետք է լինի միջոց կյանքի իրական պահանջները հայթայթելու համար։ Ասացեք, խնդրեմ, Հայրիկ, ո՛րն է ձեր կարծիքով ժողովրդի այժմյան ամենաանհրաժեշտ պահանջը, կամ, այլ խոսքով, ինչո՞ւմն է նրա գլխավոր հիվանդությունը, որը շուտափույթ բժշկության կարոտ է։
— Այո՛, ավելացրեց Ասլանը,— ուսումը պետք է լինի միջոց կյանքի իրական պահանջները հայթայթելու համար։ Ասացեք, խնդրեմ, Հայրիկ, ո՞րն է ձեր կարծիքով ժողովրդի այժմյան ամենաանհրաժեշտ պահանջը, կամ, այլ խոսքով, ինչո՞ւմն է նրա գլխավոր հիվանդությունը, որը շուտափույթ բժշկության կարոտ է։

Կարծես տխրության մի ամպ անցավ Հայրիկի պայծառ դեմքի վրա և նրա գույնը մռայլվեցավ։
Կարծես տխրության մի ամպ անցավ Հայրիկի պայծառ դեմքի վրա և նրա գույնը մռայլվեցավ։

— Մեր ժողովրդի հիվանդությունը, — ասաց նա,— այնքան բազմատեսակ է և բաղադրյալ, որ անկարելի է մի քանի խոսքով բացատրել, պարոն բժշկապետ։ Բայց ձեզ, որպես բժշկի, ավելի հասկանալի պետք է լինի, երբ հիվանդությունները բաղադրյալ են, այդ դեպքում, գտնում են ամենագլխավորր, որ մահ է սպառնում հիվանդի կյանքին, և նրանից են սկսում բժշկությունը։
— Մեր ժողովրդի հիվանդությունը,— ասաց նա,— այնքան բազմատեսակ է և բաղադրյալ, որ անկարելի է մի քանի խոսքով բացատրել, պարոն բժշկապետ։ Բայց ձեզ, որպես բժշկի, ավելի հասկանալի պետք է լինի, երբ հիվանդությունները բաղադրյալ են, այդ դեպքում, գտնում են ամենագլխավորը, որ մահ է սպառնում հիվանդի կյանքին, և նրանից են սկսում բժշկությունը։

— Այդ իրավ է։ Բայց ո՞րն է գլխավոր հիվանդությունը։
— Այդ իրավ է։ Բայց ո՞րն է գլխավոր հիվանդությունը։