«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/512»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
ԹՖ, № 2 ա, բ, գ) և սևագիր հատվածները, տեղադրվում են տարբերակների բաժնում՝ ժամանակագրական կարգով։
ԹՖ, № 2 ա, բ, գ) և սևագիր հատվածները, տեղադրվում են տարբերակների բաժնում՝ ժամանակագրական կարգով։


«Լոռերի Սաքոն» Թումանյանի առաջին պոեմներից է, որի վրա նա ընդմիջումներով աշխատել է երկար տարիներ։ Առաջին տարբերակը գրվել է 1889 թվականին, որի մասին կա համապատասխան նշում ԲՄ I հրապարակման վերջում։ Պոեմի մտահղացման համար հիմք ծառայած կենսական փաստի և նախատիպի մասին կա Թումանյանի վկայությունը «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրության մեջ. «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն» (ՈՒՀ 2, 420)։ Նույնը Թումանյանը հավաստել է նաև 1910—ական թթ. վերջին շարադրած ինքնակենսագրական նոթերում. «Մաթոսի խելագարությունը — Լոռեցի Սաքոն։ Ջալալօղլի էի էս ժամանակ, թե՞ Թիֆլիս» (ն. տ., 408)։ Այս գրառումից երևում է, որ պոեմի համար ազդակ ծառայած դեպքը տեղի է ունեցել 80-ական թթ. առաջին կեսին, երբ ապագա բանաստեղծր սովորում էր Ջալալօղլում (1879—1883) և ապա՝ Թիֆլիսում (1883—1886)։ Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության 2-րդ հատորի ծանոթագրողները (Ն. Թումանյան, Ա. Ինճիկյան), որոնք հենվել են այն ժամանակ՝ 1930-ական թթ. դեռ կենդանի մնացած ականատեսների վկայության վրա, ավելացնում են. «Այդ դեպքը (Ռամազի Մաթոսի—''խմբ.''), ինչպես նաև նախապաշարումների և սնոտիապաշտությունների հիման վրա վախից խելագարվելու ուրիշ դեպքեր, մինչև այժմ էլ Դսեղում և շրջակա գյուղերում ծերերը պատմում են։ Պոեմի համար Թումանյանն օգտագործել է նաև իր հորաքրոջ՝ Թալալ նանի պատմածները Ջալալօղլում՝ աշակերտական տարիներին—սատանաների և քաջքերի մասին, հիշում են բանաստեղծի դասընկերները» (Եժ II, 359)։ Դրանցից մեկն է Մելքոն Ասլիբեկյանի վկայությունը, ըստ որի բանաստեղծը հետագայում ասել է. «...Տատիս պատմածների արդյունքն է «Լոռեցի Սաքոն» (տե՛ս ''Ա. Ինճիկյան'', էջ 83, 100)։
«Լոռերի Սաքոն» Թումանյանի առաջին պոեմներից է, որի վրա նա ընդմիջումներով աշխատել է երկար տարիներ։ Առաջին տարբերակը գրվել է 1889 թվականին, որի մասին կա համապատասխան նշում ԲՄ I հրապարակման վերջում։ Պոեմի մտահղացման համար հիմք ծառայած կենսական փաստի և նախատիպի մասին կա Թումանյանի վկայությունը «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրության մեջ. «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն» (ՈՒՀ 2, 420)։ Նույնը Թումանյանը հավաստել է նաև 1910—ական թթ. վերջին շարադրած ինքնակենսագրական նոթերում. «Մաթոսի խելագարությունը — Լոռեցի Սաքոն։ Ջալալօղլի էի էս ժամանակ, թե՞ Թիֆլիս» (ն. տ., 408)։ Այս գրառումից երևում է, որ պոեմի համար ազդակ ծառայած դեպքը տեղի է ունեցել 80-ական թթ. առաջին կեսին, երբ ապագա բանաստեղծը սովորում էր Ջալալօղլում (1879—1883) և ապա՝ Թիֆլիսում (1883—1886)։ Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակության 2-րդ հատորի ծանոթագրողները (Ն. Թումանյան, Ա. Ինճիկյան), որոնք հենվել են այն ժամանակ՝ 1930-ական թթ. դեռ կենդանի մնացած ականատեսների վկայության վրա, ավելացնում են. «Այդ դեպքը (Ռամազի Մաթոսի—''խմբ.''), ինչպես նաև նախապաշարումների և սնոտիապաշտությունների հիման վրա վախից խելագարվելու ուրիշ դեպքեր, մինչև այժմ էլ Դսեղում և շրջակա գյուղերում ծերերը պատմում են։ Պոեմի համար Թումանյանն օգտագործել է նաև իր հորաքրոջ՝ Թալալ նանի պատմածները Ջալալօղլում՝ աշակերտական տարիներին—սատանաների և քաջքերի մասին, հիշում են բանաստեղծի դասընկերները» (Եժ II, 359)։ Դրանցից մեկն է Մելքոն Ասլիբեկյանի վկայությունը, ըստ որի բանաստեղծը հետագայում ասել է. «...Տատիս պատմածների արդյունքն է «Լոռեցի Սաքոն» (տե՛ս ''Ա. Ինճիկյան'', էջ 83, 100)։


Թումանյանի ժամանակակիցներից Տիգրան Փիրումյանը 1891 թ., բանաստեղծի պատմածների հիման վրա, ի թիվս այլ երկերի, որոշ տվյալներ է հաղորդում նաև այս պոեմի մտահղացման և տպագրության հանգամանքների մասին. «Լոռեցի Սաքոն Հովհաննես Թումանյանի ծառան է եղել, իսկ Ալեքը — Դսեղ գյուղի մի հայտնի ավազակ։ Հեղինակին առաջին անգամ գլխի է գցել իր գրվածքները տպագրել Լևոն Մելիք-Աղամյանը, որը պատահմամբ նրա պատուհանի վրա «ընկած» գտնելով «Սաքոն» — կարդում է, սքանչանում, թերթում նաև նրա մյուս գրվածքները ու հորդորում է անպատճառ տպագրել» (ԹԺՀ, 346)։
Թումանյանի ժամանակակիցներից Տիգրան Փիրումյանը 1891 թ., բանաստեղծի պատմածների հիման վրա, ի թիվս այլ երկերի, որոշ տվյալներ է հաղորդում նաև այս պոեմի մտահղացման և տպագրության հանգամանքների մասին. «Լոռեցի Սաքոն Հովհաննես Թումանյանի ծառան է եղել, իսկ Ալեքը — Դսեղ գյուղի մի հայտնի ավազակ։ Հեղինակին առաջին անգամ գլխի է գցել իր գրվածքները տպագրել Լևոն Մելիք-Աղամյանը, որը պատահմամբ նրա պատուհանի վրա «ընկած» գտնելով «Սաքոն» — կարդում է, սքանչանում, թերթում նաև նրա մյուս գրվածքները ու հորդորում է անպատճառ տպագրել» (ԹԺՀ, 346)։