«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/544»–ի խմբագրումների տարբերություն

 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
է նաև 1901-ից հետո, երբ «Բանաստեղծությունների» 1903 թ. Ժողովածուն պատրաստելու ընթացքում, տեքստի զգալի կրճատման և ոճական հղկումների ճանապարհով, գոյացավ պոեմի վերջնական տարբերակը։ Ա. Ինճիկյանը նույնիսկ ենթադրել Է, որ Թումանյանի՝ 1896 թ. մի գրության մեջ, Զալալ Տեր-Գրիգորյանի՝ 1897 թ. մարտի 21-ի նամակում և Ղ. Աղայանի՝ 1899 թ. հունվարի ՅՕ-ի և ապրիլի 19-ի նամակներում հիշատակվում «Խորտակվածը» կամ «Խորտակված կյանք» վերնագրով պոեմը չենք «Պոետն ու Մուսայի» նախնական տարբերակն Է եզեր 1399 թ. Թումանյանն այդ պոեմը հանձնել Է նախ Մ. Բերբերյանի «Կյանք», ապա Ա. Թարխանյանի «Թատրոն» հանդեսներում տպագրելու համար, բայց երկու դեպքում Էլ այն հանդիպել Է զանազան արգելքների (տե՛ս Ա. Ինիկյան, Էջ 488490)։ Անհրաժեշտ է ավելացնել, որ գա հավանաբար եղել է պոեմի մեկ ուրիշ, մեզ անհայտ խմբագրություն, որն էական տարբերություններ է ունեցել առկա նյութերից։ Այդ ասելու հիմք է տալիս» նախ և առաջ, «Խորտակված կյանք» վերնագիրը, կարելի է կարծել, որ պոեմի այդ տարբերակում, երգիծական կողմերի հետ մեկտեղ (Ղ. Աղայանն իր հիշյալ նամակներից երկրորդի մեջ Թոլմանյանի պոեմի մասին ասում է «քո սատիրան»), ավելի ուժեղ է արտահայտված եղել ճշմարտությանը ծառայելու ճանապարհին արվեստագետի կրած հալածանքների դրամատիկ, նույնիսկ ողբերգական թեման։
է նաև 1901-ից հետո, երբ «Բանաստեղծությունների» 1903 թ. Ժողովածուն պատրաստելու ընթացքում, տեքստի զգալի կրճատման և ոճական հղկումների ճանապարհով, գոյացավ պոեմի վերջնական տարբերակը։ Ա. Ինճիկյանը նույնիսկ ենթադրել Է, որ Թումանյանի՝ 1896 թ. մի գրության մեջ, Ջալալ Տեր-Գրիգորյանի՝ 1897 թ. մարտի 21-ի նամակում և Ղ. Աղայանի՝ 1899 թ. հունվարի 30-ի և ապրիլի 19-ի նամակներում հիշատակվող «Խորտակվածը» կամ «Խորտակված կյանք» վերնագրով պոեմը հենց «Պոետն ու Մուսայի» նախնական տարբերակն Է եղել: 1899 թ. Թումանյանն այդ պոեմը հանձնել Է նախ Մ. Բերբերյանի «Կյանք», ապա Ա. Թարխանյանի «Թատրոն» հանդեսներում տպագրելու համար, բայց երկու դեպքում Էլ այն հանդիպել Է զանազան արգելքների (տե՛ս Ա. Ինճիկյան, Էջ 488-490)։ Անհրաժեշտ է ավելացնել, որ դա հավանաբար եղել է պոեմի մեկ ուրիշ, մեզ անհայտ խմբագրություն, որն էական տարբերություններ է ունեցել առկա նյութերից։ Այդ ասելու հիմք է տալիս, նախ և առաջ, «Խորտակված կյանք» վերնագիրը, կարելի է կարծել, որ պոեմի այդ տարբերակում, երգիծական կողմերի հետ մեկտեղ (Ղ. Աղայանն իր հիշյալ նամակներից երկրորդի մեջ Թումանյանի պոեմի մասին ասում է «քո սատիրան»), ավելի ուժեղ է արտահայտված եղել ճշմարտությանը ծառայելու ճանապարհին արվեստագետի կրած հալածանքների դրամատիկ, նույնիսկ ողբերգական թեման։

«Պոետն ու Մուսայի»՝ մեզ հասած առաջին ամբողջական տարբերակը պոեմի այն խմբագրությունն Է, որբ 1900 թ. բանաստեղծը ներկայացրեց «Վտակ» գրական բանասիրական ժողովածուի համար: Այդ մասին մենք ունենք Թումանյանի վկայությունը՝ Փ. Վարդազարյանին գրած մի նամակի մեջ։ Բանաստեղծը հայտնում Է, որ Մոսկվայի հայ ուսանողները մտադիր են մի գրական ժողովածու հրատարակել և խնդրում են մասնակցել, իսկ նրա խմբագիր Վրթ. Փափազյանը «գրում Է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը» — այսինքն Մուսան։ Արդ,—շարունակում Է Թումանյանը,—ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա։ Կարծեմ մեկը գոլ ունես։ Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին» (ԵԺ V, 158։ Այդ հրատարակության մեջ Փ. Վարդազարյանին հղած տվյալ նամակը ենթադրաբար վերագրված Է 1899 թվականին, բալց դա ճիշտ չէ, պետք Է լինի 1900 թ.)։ Այս տողերից կարելի Է ենթադրել, որ սկզբնապես պոեմի վերնադիրը եղել Է «Բանաստեղծը և սատիրը»։ Բայց ավելի հավանական Է Ա. Ինճիկյանի կարծիքը, որի համաձայն դա ոչ թե պոեմի անհայտ խորագիրն Է, այլ «Վրթ. Փափազյանն Է իր նամակում այդպես կոչել կամ կատակով և, կամ իսկական անվանումը մոռացած լինելով» (Ա. Իննիկյան, Էջ 492),
«Պոետն ու Մուսայի»՝ մեզ հասած առաջին ամբողջական տարբերակը պոեմի այն խմբագրությունն Է, որը 1900 թ. բանաստեղծը ներկայացրեց «Վտակ» գրական բանասիրական ժողովածուի համար: Այդ մասին մենք ունենք Թումանյանի վկայությունը՝ Փ. Վարդազարյանին գրած մի նամակի մեջ։ Բանաստեղծը հայտնում Է, որ Մոսկվայի հայ ուսանողները մտադիր են մի գրական ժողովածու հրատարակել և խնդրում են մասնակցել, իսկ նրա խմբագիր Վրթ. Փափազյանը «գրում Է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը» — այսինքն Մուսան։ Արդ,—շարունակում Է Թումանյանը,— ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա։ Կարծեմ մեկը դու ունես։ Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին» (ԵԺ V, 158։ Այդ հրատարակության մեջ Փ. Վարդազարյանին հղած տվյալ նամակը ենթադրաբար վերագրված Է 1899 թվականին, բայց դա ճիշտ չէ, պետք Է լինի 1900 թ.)։ Այս տողերից կարելի Է ենթադրել, որ սկզբնապես պոեմի վերնագիրը եղել Է «Բանաստեղծը և սատիրը»։ Բայց ավելի հավանական Է Ա. Ինճիկյանի կարծիքը, որի համաձայն դա ոչ թե պոեմի անհայտ խորագիրն Է, այլ «Վրթ. Փափազյանն Է իր նամակում այդպես կոչել` կամ կատակով և, կամ իսկական անվանումը մոռացած լինելով» (''Ա. Ինճիկյան'', Էջ 492):
Մեկ այլ աղբյուրից՝ 1919 թ. մարտի 26-ի զրույցից իմանում ենք, որ «Պոետն ու Մուսայի» նախնական խմբագրություններից մեկը բնաբան Է ունեցել Մարիա Կոնոպնիցկայայի «Պրոմեթեոս և Սիզիֆ» գրքից քաղ

530
Մեկ այլ աղբյուրից՝ 1919 թ. մարտի 26-ի զրույցից իմանում ենք, որ «Պոետն ու Մուսայի» նախնական խմբագրություններից մեկը բնաբան Է ունեցել Մարիա Կոնոպնիցկայայի «Պրոմեթեոս և Սիզիֆ» գրքից