«Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/206»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «— Ո՛չ, անկեղծ եմ ասում, շատ հիանալի են,—պատասխանեց Քաջբերունին,— մանավանդ այս պատկերը, որ ներկայ...»:
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
— Ո՛չ, անկեղծ եմ ասում, շատ հիանալի են,—պատասխանեց Քաջբերունին,— մանավանդ այս պատկերը, որ ներկայացնում է «Ոգի Հայաստանին»։ Ասացե'ք, խնդրեմ, ո՞րտեղից եք առել նրա նախագաղափարը։
— Ո՛չ, անկեղծ եմ ասում, շատ հիանալի են,—պատասխանեց Քաջբերունին,— մանավանդ այս պատկերը, որ ներկայացնում է «Ոգի Հայաստանին»։ Ասացեք, խնդրեմ, ո՞րտեդից եք առել որա նախագաղափարը։ — Մի պատկերից, որ նկարել է հանգուցյալ եղբայրս, նա հիանալի նկարում էր, — պատասխանեց օրիորդը, — այս րոպեիս ես ցույց կտամ ձեզ։ Եվ օրիորդը րաց արավ յուր թղթերի պահարանը, այնտեղից հանեց մի պատկեր, մատիտով նկարած։ Մանուկ տղամարդիկը եր¬ կար նայեցին նրա վրա, նրանք սքանչացան նկարչի ճարտարու¬ թյան վրա։ — Ձեր եղբայրը նկարչությա՞մբ էր պարապում,— հարցրին օրիորդից։ — Ո չ, միայն նա զվարճության համար սիրում էր յուր պա¬ րապ մամերը նվիրել նկարչության։ Ոայց նա ոչ մի տեղ չէր սովո¬ րել այդ արհեստը։ — Զարմանալի ձիրք պիտի ունեցած լինի ձեր եղբայրը։ — Այո , նա շատ շնորհալի երիտասարդ էր. սակայն ափսո՞ս, որ նա երկար չապրեցավ։ Եվ օրիորդի դեմքը տխուր կերպով մռայլվեցավ' մտաբերելով եղբոր հիշատակը։ Արամյանը, տեսնելով այդ, խոսքը փոխեցճ ասելով. — Ասեղնագործությունը ամենահարկավոր բանն է, որ պիտի սովորի ամեն մի աղջիկ, բայց ցավալի է, որ այստեղի օրիորդաց վարժարաններից ոչ մեկում հարկավոր ուշադրություն չեն դարձ¬ նում այդ առարկայի վրա։ — թացի այդ,— խոսեց Զաջբերունին,— աղջիկները' իբրև գեր¬ դաստանի ապագա մայրեր, ոչ միայն պիտի գիտենան ասեղնագոր¬ ծություն, այլև անպայման հարկավոր է նրանց սովորել և մի քանի թեթև արհեստներ, որպիսիք են ձեռնոցներ կտրել, հարդե գլխարկներ հյուսել կամ կարել նույնը զանազան ճոթերից, կանացի կիսակո¬ շիկներ կաբել, մի խոսքով այնպիսի արհեստներ, որոնց ձեռագոր¬ ծը կարողանար վաճառքի նյութ դառնալ և դրանով իրանց ապրուս֊ տը թեթևացնել։ Այդ բաները հարկավոր է մանավանդ աղքատ աղ¬ ջիկների համար, որով նրանք կազատվեին իրանց ծնողների վրա ծանր բեռ լինելուց, այլև եթե օժիտ չունենալու համար հոր տանը մնային, նրանք գիտենալով որևիցե արհեստ, շատ աղքատ տղերք կցանկանային այնպիսի կին ունենալ, որ յուր գործունեությամբ կարողանար մասնակցել տղամարդու հոգսերին։ 206

— Մի պատկերից, որ նկարել է հանգուցյալ եղբայրս, նա հիանալի նկարում էր, — պատասխանեց օրիորդը, — այս րոպեիս ես ցույց կտամ ձեզ։

Եվ օրիորդը բաց արավ յուր թղթերի պահարանը, այնտեղից հանեց մի պատկեր, մատիտով նկարած։ Մանուկ տղամարդիկը երկար նայեցին նրա վրա, նրանք սքանչացան նկարչի ճարտարության վրա։

— Ձեր եղբայրը նկարչությա՞մբ էր պարապում,— հարցրին օրիորդից։

— Ո՛չ, միայն նա զվարճության համար սիրում էր յուր պարապ ժամերը նվիրել նկարչության։ Բայց նա ոչ մի տեղ չէր սովորել այդ արհեստը։

— Զարմանալի ձիրք պիտի ունեցած լինի ձեր եղբայրը։

— Այո՛, նա շատ շնորհալի երիտասարդ էր. սակայն ափսո՞ս, որ նա երկար չապրեցավ։

Եվ օրիորդի դեմքը տխուր կերպով մռայլվեցավ` մտաբերելով եղբոր հիշատակը։ Արամյանը, տեսնելով այդ, խոսքը փոխեց ասելով.

— Ասեղնագործությունը ամենահարկավոր բանն է, որ պիտի սովորի ամեն մի աղջիկ, բայց ցավալի է, որ այստեղի օրիորդաց վարժարաններից ոչ մեկում հարկավոր ուշադրություն չեն դարձնում այդ առարկայի վրա։

— Բացի այդ,— խոսեց Քաջբերունին,— աղջիկները՛ իբրև գերդաստանի ապագա մայրեր, ոչ միայն պիտի գիտենան ասեղնագործություն, այլև անպայման հարկավոր է նրանց սովորել և մի քանի թեթև արհեստներ, որպիսիք են ձեռնոցներ կտրել, հարդե գլխարկներ հյուսել կամ կարել նույնը զանազան ճոթերից, կանացի կիսակոշիկներ կարել, մի խոսքով այնպիսի արհեստներ, որոնց ձեռագործը կարողանար վաճառքի նյութ դառնալ և դրանով իրանց ապրուստը թեթևացնել։ Այդ բաները հարկավոր է մանավանդ աղքատ աղջիկների համար, որով նրանք կազատվեին իրանց ծնողների վրա ծանր բեռ լինելուց, այլև եթե օժիտ չունենալու համար հոր տանը մնային, նրանք գիտենալով որևիցե արհեստ, շատ աղքատ տղերք կցանկանային այնպիսի կին ունենալ, որ յուր գործունեությամբ կարողանար մասնակցել տղամարդու հոգսերին։