«Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/16»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:47, 24 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Նրանք պիտի գնան իրանց Շեյխի առաջնորդությամբ. Հեյդարանլին չէ խառնվում Շիկակների, Ռավանդների և Բիլիբաստների հետ[1], որոնց պիտի տանե Շեյխ Ջալալեդդինը։

Հպարտ Հեյդարանլիի խոսքերը թեև բավական վիրավորական էին իր խոսակիցներին, որոնք Ռավանդների ցեղին էին պատկանում, բայց նայելով նրա վրա, որպես մի պաշտոնական մարդու վրա, որ Փաշայից նամակ էր տանում Բաշ-Կալայի մուդուրին, ոչինչ չպատասխանեցին։

Երիտասարդի խոսքը շուռ տալով, և որպես ինքն իրան խոսելով, ասաց.

— Այդ ի՞նչ վատ երկիր է, ինձ առաջին անգամն է պատահում այստեղ լինել, մի՞թե այս սարերում հովիվներ և գյուղեր չկան, սովից մարեցա, ոչինչ չես գտնում ուտելու։

— Կային,— պատասխանեցին նրան,— այս կողմերում ֆլայներ (հայեր) էին բնակվում, բայց մի օր առաջ անցել են այստեղից Հարքիները[2] և ոչինչ չեն թողել։

Երիտասարդի մթին դեմքը ավելի մռայլվեցավ, և աշխատելով սառնասիրտ ձևանալ, հարցրեց.

— Ուրեմն դուք դատարկաձե՞ռն մնացիք։

— Աստված ողորմած է,— ասացին նրան,— մինչև Բայազեդ հասնիլը որսեր շատ կպատահեն...

— Թո՛ղ աստված հաջողե...— պատասխանեց երիտասարդը և կամենում էր շարունակել իր ճանապարհը։

Քրդերից մեկը հանեց իր ձիու թամբին կապած խուրջինից մի կտոր հաց և պանիր, տվեց նրան ասելով.

— Կե՛ր, դու ասացիր, որ քաղցած ես, մինչև Բաշ֊Կալա դեռ շատ պիտի գնաս։

Տղամարդը շնորհակալություն հայտնեց։ Ավազակների խումբը հեռացավ։

Այժմ նա հասկացավ այն ամայության պատճառը, որ քանի րոպե առաջ վրդովում էր նրան, այժմ նա գիտեր, թե ինչ էր պատոահել իր անցած երկրների վրա։

Քրդից սաացած կերակուրը նա մի կողմ ձգեց և շարունակեց

  1. Քրդերի ամենաբաբարոս ցեղերի անուններ են, որ բնակվում են Պարսկաստանի սահմանների վրա
  2. Քրդերի մի վայրենի ցեղ է, որ բնակվում է Տիգրիսի վերին ճյուղերի մոտ և տարածվում է մինչև Մուսուլ