«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/117»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Հետ է շրջվում 254583 խմբագրումը, որի հեղինակն է՝ ՄՄայիլյան (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
2°C-ից մինչև 10°C, հունվարին բարձրադիր մասերում՝–10°C, ցածրադիր վայրերում՝ —5°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 12° և 26°C, բացարձակ նվազագույնը՝ —35°C, առավելագույնը՝ 41°C։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 90–210; Տարեկան տեղումները՝ 500–800 ''մմ''։ Խոշոր գետը Արփան է՝ Փշոնք, Դարբ, Հեր֊Հեր ևն վտակներով, ջրերն օգտագործվում են էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման համար։ Նշանավոր է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/510 ''Ջերմուկի ջրվեժը'' Ա. շ֊ի տերիտորիայի 60,5% ծածկված է քարքարոտ հողերով։ Չոր տափաստանային շագանակագույն հողերը դեպի վեր փոխվում են սևահողերի, ավելի բարձր՝ ենթալպյան լեռնամարգագետնային դարչնագույն հողերի։ Բուսականությունը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության՝ չոր տափաստանայինից մինչև ձյունամերձը։ Ա. շ. ունի 5632 ''հա'' անտառ (կաղնի, հացենի, գիհի և վայրի պտղատու ծառատեսակներ), 712 ''հա'' թփուտներ, հիմնականում Ջերմուկ առողջարանի և Սարավան–Հեր֊Հեր–Արտավան գյուղերի շրջակայքում։ Վայրի կենդանիներից հանդիպում են՝ վարազ, գորշ արջ, գայլ, աղվես, մուֆլոն, կան սողուններ, զանազան թռչուններ։ Արփան հայտնի է կարմրախայտով։ Օգտակար հանածոներից են՝ շինարարական քարը (ֆիլզիտային տուֆ, բազալտ), ավազը, հրաբխային խարամը։ Կան ոսկու, ծարիրի, արծաթի, բազմամետաղների, մանգանի հանքավայրեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։ Հարուստ է հանքային ջրերով (Ջերմուկ)։
2°C-ից մինչև 10°C, հունվարին բարձրադիր մասերում՝–10°C, ցածրադիր վայրերում՝ —5°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 12° և 26°C, բացարձակ նվազագույնը՝ —35°C, առավելագույնը՝ 41°C։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 90–210; Տարեկան տեղումները՝ 500–800 ''մմ''։ Խոշոր գետը Արփան է՝ Փշոնք, Դարբ, Հեր֊Հեր ևն վտակներով, ջրերն օգտագործվում են էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման համար։ Նշանավոր է ''Ջերմուկի ջրվեժը'': Ա. շ֊ի տերիտորիայի 60,5% ծածկված է քարքարոտ հողերով։ Չոր տափաստանային շագանակագույն հողերը դեպի վեր փոխվում են սևահողերի, ավելի բարձր՝ ենթալպյան լեռնամարգագետնային դարչնագույն հողերի։ Բուսականությունը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության՝ չոր տափաստանայինից մինչև ձյունամերձը։ Ա. շ. ունի 5632 ''հա'' անտառ (կաղնի, հացենի, գիհի և վայրի պտղատու ծառատեսակներ), 712 ''հա'' թփուտներ, հիմնականում Ջերմուկ առողջարանի և Սարավան–Հեր֊Հեր–Արտավան գյուղերի շրջակայքում։ Վայրի կենդանիներից հանդիպում են՝ վարազ, գորշ արջ, գայլ, աղվես, մուֆլոն, կան սողուններ, զանազան թռչուններ; Արփան հայտնի է կարմրախայտով։ Օգտակար հանածոներից են՝ շինարարական քարը (ֆիլզիտային տուֆ, բազալտ), ավազը, հրաբխային խարամը։ Կան ոսկու, ծարիրի, արծաթի, բազմամետաղների, մանգանի հանքավայրեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։ Հարուստ է հանքային ջրերով (Ջերմուկ)։


'''Բնակչությունը։''' Ա. շ֊ում բնակվում է (առանց հանրապետական ենթակայության Ջերմուկ քաղաքի և վարչականորեն նրան ենթարկվող Կեչուտ գյուղի) 14974 մարդ (1972), հայեր (80%), ադրբեջանցիներ (19%)։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 ''կմ²'' վրա՝ 12,8 մարդ։ Ունի 21 (1970) բնակավայր, որոնցից քաղաքատիպը Ազիզբեկովն է։
'''Բնակչությունը:''' Ա. շ֊ում բնակվում է (առանց հանրապետական ենթակայության Ջերմուկ քաղաքի և վարչականորեն նրան ենթարկվող Կեչուտ գյուղի) 14974 մարդ (1972), հայեր (80%), ադրբեջանցիներ (19%)։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 ''կմ''<sup>2</sup> վրա՝ 12,8 մարդ։ Ունի 21 (1970) բնակավայր, որոնցից քաղաքատիպը Ազիզբեկովն է։


'''Պատմական ակնարկ։''' Ա. շ֊ի տերիտորիան հնում մտնում էր Մեծ Հայքի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/475 ''Սյունիք''] նահանգի մեջ՝ կազմելով Վայոց ձոր գավառի արլ. հատվածը։ Եղեգնաձորի հետ Ա. շ. IX–X դդ. Սյունիքի կենտրոնական շրջաններից էր։ Այստեղ նախ տնօրինում էր Սյունյաց նախարարական տան մի ճյուղը, իսկ XI–XIV դդ.՝ Օրբելյան ու Պռոշյան իշխանները։ XIX դ. Ա. շ. մտնում էր Երևանի նահանգի Շարուր֊Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղով էին անցնում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/184 ''Սուլեմա''] քարավանատնից և Արաքսի հովտից Արփայի ափով եկող ճանապարհները, որոնք միանում էին Արփա (այժմ՝ Արենի) գյուղում։ Արփայի հովտից ճանապարհը Որոտանի լեռնանցքով տանում էր Զանգեզուր, ապա Ղարաքիլիսայով (Սիսիան) ու Գորիսով՝ Շուշի, Խանքենդ (Ստեփանակերտ) և Եվլախ (այժմ՝ Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս–Ստեփանակերտ–Եվլախ խճուղին)։
'''Պատմական ակնարկ'''։ Ա. շ֊ի տերիտորիան հնում մտնում էր Մեծ Հայքի ''Սյունիք'' նահանգի մեջ՝ կազմելով Վայոց ձոր գավառի արլ. հատվածը։ Եղեգնաձորի հետ Ա. շ. IX–X դդ. Սյունիքի կենտրոնական շրջաններից էր։ Այստեղ նախ տնօրինում էր Սյունյաց նախարարական տան մի ճյուղը, իսկ XI–XIV դդ.՝ Օրբելյան ու Պռոշյան իշխանները։ XIX դ. Ա. շ. մտնում էր Երևանի նահանգի Շարուր֊Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղով էին անցնում ''Սուլեմա'' քարավանատնից և Արաքսի հովտից Արփայի ափով եկող ճանապարհները, որոնք միանում էին Արփա (այժմ՝ Արենի) գյուղում։ Արփայի հովտից ճանապարհը Որոտանի լեռնանցքով տանում էր Զանգեզուր, ապա Ղարաքիլիսայով (Սիսիան) ու Գորիսով՝ Շուշի, Խանքենդ (Ստեփանակերտ) և Եվլախ (այժմ՝ Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս–Ստեփանակերտ–Եվլախ խճուղին)։


Մինչև սովետական կարգերի հաստատումը Ա. շ. Հայաստանի առավել հետամնաց շրջաններից էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր և երկրագործությունը։
Մինչև սովետական կարգերի հաստատումը Ա. շ. Հայաստանի առավել հետամնաց շրջաններից էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր և երկրագործությունը։