«Ճամփորդները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Ճամփորդներ» վերանվանված է «Ճամփորդները»
չNo edit summary
Տող 1.
{{Վերնագիր
|title=Ճամփորդներ Ճամփորդները
|section =
|previous = [[Սուտասանը]]
|next = [[Կացին ախպեր]]
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/188|182]]
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/670|664]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/774|768]]
|notes =
|author =Հովհաննես Թումանյան}}

<pages index="Թումանյանի_ԵԼԺ_հ5.djvu" from=188 to=189/>
Աքլորը ﬕ օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

[[Կատեգորիա:Հովհաննես ԹումանյանԹումանյանի պատմվածքներ]]
― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա ﬕնչև ե՞րբ պետք է այսպես մնանք. արի՛ գնանք ﬕ տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը ﬕն արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան ﬕ անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց ﬕ թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեﬕն աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնմում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

''1907''

[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյան]]