«Կացին ախպեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Վերնագիր
|title= Կացին ախպեր
|section =
|previous = [[Ճամփորդները]]
|next = [[Խոսող ձուկը]]
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/190|191]]
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/671|665]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/774|768]]
|notes =
|author =Հովհաննես Թումանյան}}

<pages index="Թումանյանի_ԵԼԺ_հ5.djvu" from=190 to=189/>

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ ﬕ գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

― Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, ﬕ՞թե կացին չունեք։

[[Կատեգորիա:Հովհաննես ԹումանյանԹումանյանի պատմվածքներ]]
― Կացինն ի՞նչ բան է,― հարցրին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղաﬔջ ձայն տվին իրար.

― Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։

Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղաﬔջ։

― Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.

― Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել. որտեղ որ է, ﬔր գլխին ﬕ փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

''1907''
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյան]]