«Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/21»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:58, 30 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մեջ այնքան բռնություն և հարստահարություններ կրելով, այլևս ինչո՞ւ են մնում այդ քաղաքում,— նրանք ինձ պատասխանեցին. «Ա՜խ, մեր եկեղեցին ինչպե՞ս կարող ենք թողնել և գնալ»։ Մկրտության խորհուրդը կատարելուց հետո մեզ հրավիրեցին մի տուն, ուր հյուրասիրեցին մեզ թեյով և քաղցրավենիքով: Այնտեղ ևս տեսա Մարիամ և Սեկունդոս անունով երկու մանուկներին, որոնց 1839 թվին մկրտևլ էր մստեր Ֆիկոթը։ Թե այս մանուկները և թե նրանցից չափահասները գեղեցիկ դեմ և վայելուչ կազմվածք ունեին։ Դրանցից բաժանվելու րոպեում ես իմ մտքում ասում էի. «Մնացե'ք բարյավ, Քրիստոսով սիրված բարեկամներ, մնացե՛ք բարյավ: Եթե գտնվում են ձեր մեջ տգիտության և մոլոր հավատքի նշույլներ անգամ,— բայց ձեր սերը և պատիվը, որ քրիստոնեաբար ցույց եք տալիս օտարներին, և ձեր մտերմությունը, որ ունեք դեպի քրիստոնյաների ներկայացուցիչները, և ձեր համակրությունը ու հարգանքը, որ ունեք դեպի աստուծո տունը և դեպի նրա առաքյալները,— այգ բոլորը ձեր սիրո ապացույցն է, որ ունեք դեպի Հիսուս Քրիստոս։ Գուցե այս աշխարհում մյուս անգամ չհանդիպենք միմյանց, բայց հույս ունեմ, որ տիրոջ առջև պիտի տեսնվեն ք։ Աղաչում եմ, որ հավատքով և մկրտությունով մեղ իր հետ միացնող Հիսուս Քրիստոսը ձեզ ամրացնե և իր խաչի թշնամիների մեջ ձեզ օգնե և ազատություն շնորհե»։

Անցյալ աշնանը, երբ պատվելի Իմամ Շահը Քաքուլ քաղաքը այցելեց, հայերից մեկը, քոլերայից բռնվելով մեռավ։ Հանգուցյալը 14 տարեկան մի առողջ պատանի էր Աբգուլ-Մեսիմ անունով։ Պատվելի հովիվը հիշյալ պատանու մասին գրում է. «Քաբուլ հասած ժամանակս, այս պատանին մկրտվելու մեծ ցանկություն հայտնելով, նրան մհ քանի ուրիշների հետ մկրտեցի: Մկրտության շնորհը նրա վրա մեծ ազդեցություն գործեց: Մկրտվելուց երկու շաբաթ հետո տիրոջ մարմնի հետ հաղորդվելու ցանկություն հայտնեց. թեև ինքը դեռ բավական մանուկ էր, այնուամենայնիվ, հաղորդության խորհուրդը համառոտ կերպով բացատրելուց հետո, նրան մի քանի ուրիշների հետ հաղորդեցի: Եկեղեցուց դուրս գալու ժամանակ նա ասաց. «Այժմ իմ փափագը կատարվեցավ, որովհետև համ մկրտվեցա, համ տիրոջ ընթրիքին մասնակից եղա»։ Պատանին իր սրտում այն աստիճան հույս և հավատ էր զգում, որ հանդերձյալ կյանքի խոստումները ավելի երանություն էին պատճառում նրան։ Հանկարծ, նույն գիշերը իր