«Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/22»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:13, 30 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

օրը վախ տունը հասնելուց հետո, քոլերայից բռնվելով, մյուս օրը վախճանվեցավ»։

«Բալահիսարի հայոց եկեղեցին 36 ոտք երկարություն ունի, 15 ոտք լայնություն, պատերի մեջ լուսամուտներ չունի, միայն առաստաղից բացված մի երդիկից լույս է ստանում։ Բեմը ութ ոտք բարձրություն և 5 ոտք լայնություն ունի: Բեմի վրա դրած են երեք հատոր Նոր Կտակարան գեղեցիկ կազմով, մետաքսյա թաշկինակների մեջ փաթաթած, որոնց ժողովուրդը մեծ հարգանքով է վերաբերվում։ Դասերի մեջտեղ կա մի գրքակալ, որի վրա դրած է Ժամագիրքը, և ամեն օր նրանից կարդում են։ Երբեմն կարդացվում է անգլիական եկեղեցու պարսկերեն թարգմանված ժամագիրքը։ Քաբուլի քրիստոնյա հայերը այս քաղաքը գալուց հետո, մինչև անցյալ օգոստոս ամիսը, ոչ մի անգամ իրանց եկեղեցում հաղորդության խորհուրդը կատարած չեն եղել։ Բայց յուրաքանչյուր տարի երկու անգամ, այսինքն* Քրիստոսի ծնունդի և հայտնության զատիկներին, ուտում էին մի տեսակ սուրբ հաց (նշխարք, որ ուղարկվում էր Երուսաղեմից)։ Հաղորդության համար պատրաստված անոթը (սկիհը), արծաթից շինված լինեւով, ավազակների ձեռքը չընկնելու համար, զգուշությամբ պահվում է եկեղեցու պատի մեջ։ Անցյալ աշնանը, հաղորդության խորհուրդը կատարելու ժամանակ, հայերը թույլ չտվեցին պատվելի Իմամշահին հիշյալ անոթը գործածել, բայց եթե պատվելին այնտեղ մնալու և նրանց հովվելու խոսք տալու լիներ, պատրաստ էին սկիհը նրան հանձնել։

Հայերի գերեզմանատունը Բալահիսարից մոտավորապես մեկ մղոն հեռու է։ Այդ գերեզմանատունը սկզբում մի պարտեզ է եղած, և հայերի պատմածին համեմատ, այնտեղ առաջուց մի քրիստոնյա նահատակ թաղված լինելու պատճառով, հետո պարտեզը գերեզմանատուն դարձավ։ Գերեգմանատան տապանաքարերի ոմանց վրա տեսնվում է 1769 թվականը։ 1839 — 41-ին, երբ անգլիացիք տիրեցին Հարուլ քաղաքը, այդ գերեգմանատան մեջ մի քանի անոլիացի օֆիցերներ թաղվեցան, բայց անգլիացիների այնտեղից հեռանալուց հետո ավազակները հարստություն գտնելու հուսով նրանց գերեզմանները բաց արին։

Քաբուլի մեջ գտնվող հայերը մի ժամանակ Ավղանիստանի կառավարութ է՛սն բարձր պաշտոնների գլուխը անցան, և շատերը պատերազմական բանակների զորապետներ եղած են։ Էմիր-Աշիխանը պսակվեցավ մի հայ աղջկա հետ, և այժմ