«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/582»–ի խմբագրումների տարբերություն
Pywikibot touch edit |
|||
Էջի կարգավիճակ | Էջի կարգավիճակ | ||
- | + | Հաստատված | |
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
|
|
||
– Բա ի՞նչ անեմ, որ տխուր չլինեմ, սոված եմ, ուտելու էլ բան չկա։ |
|||
Ծիտն ասում է. |
Ծիտն ասում է. |
||
– Դե որ էդպես է, ինձ հետ արի գնանք քաղաքը, քեզ համար ուտելու բան ճարեմ, ուտես կշտանաս։ |
|||
Ու էստեղից վեր են կենում, երկուսով գնում քաղաք։ Որ մոտենում են մսավաճառի խանութին, ծիտը շանն ասում է. |
Ու էստեղից վեր են կենում, երկուսով գնում քաղաք։ Որ մոտենում են մսավաճառի խանութին, ծիտը շանն ասում է. |
||
– Դու էստեղ կաց, ես գնամ քեզ համար մի կտոր միս թռցնեմ։ |
|||
Ներս է թռչում խանութը, չորս կողմն աչք է ածում, տեսնի՝ իրեն նայող կա թե չէ, մի կտոր միս է կտցում ու ձգձգում, քաշում, դեպի դազզահի ծերը, մինչև որ դազգահի ծերից ընկնում է ներքև։ Շունն ըռխում է, վազում մի անկյուն մտնում, ուտում։ Ծիտն ասում է. |

– Արի՛ գնանք մի ուրիշ խանութ, էնտեղ էլ մի կտոր միս ճանկեմ քեզ համար։ |
|||
Էս երկրորդ կտորն էլ որ շունն ուտում է, ծիտը հարցնում է. |
Էս երկրորդ կտորն էլ որ շունն ուտում է, ծիտը հարցնում է. |
||
– Հը՜, ախպե՛ր ջան, կո՞ւշտ ես, թե՞ չէ։ |
|||
– Հա՛, էլ միս չեմ ուզում,– պատասխանում է շունը,–– բայց որ հաց լիներ, կուտեի։ |
|||
Ծիտն ասում է. |
Ծիտն ասում է. |
||
– Լա՛վ, արի գնանք, հաց էլ ճարեմ քեզ համար։ |
|||
Տանում է շանը մի փռան առաջ կանգնեցնում, ինքը վերև շարած հացերն էնքան կտցահարում ու հրում, որ երկուսը վեր են |
Տանում է շանը մի փռան առաջ կանգնեցնում, ինքը վերև շարած հացերն էնքան կտցահարում ու հրում, որ երկուսը վեր են ընկնում<ref>[ու շունն ուտում է]</ref>։ Էս երկու հացը շունն ուտում է ու էլ է հաց ուզում։ Հիմի էլ տանում է մի ուրիշ փռան առաջ, էլ ետ նույն խաղն է խաղում։ Էս էլ որ շունն ուտում է, հարցնում է. |
||
– Հը՜, ընկեր ջան, հիմի կշտացա՞ր, թե՞ չէ։ |
|||
Շունն ասում է. |
Շունն ասում է. |
||
– Հա՛, կշտացա։ Դե արի հիմի գնանք մի քիչ քաղաքը ման գանք։ |