«Մեր հին, հնամյա...»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=''Մեր հին, հնամյա...'' |section = |previous =Արիս Արսենի |next =Արիս Արսենի |notes = Աղբյուր՝ <span ti...»:
(Տարբերություն չկա)

15:13, 22 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Արիս Արսենի Մեր հին, հնամյա...

Արիս Արսենի

Արիս Արսենի


Մեր հին, հնամյա...


Մեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց,
Չես դառնա երբեք այլևս վայոց։

Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ,
Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ։

Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի,
Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի։

Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,-
Ջարդվե՛ց մարտի մեջ մռութը նրա։

...Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց,
Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց։

13.05.09, Երևան