«Էջ:Muratsan, vol. 6.djvu/362»–ի խմբագրումների տարբերություն
Էջի կարգավիճակ | Էջի կարգավիճակ | ||
- | + | Հաստատված | |
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
Մինչև այսօր էլ չգիտեմ թե` հոգեկան զգացմունքների ո՞ր գաղտնի օրենքին պիտի վերագրեի այն` որ գթության քույրը յուր ուխտի պատմությունն ինձ անելուց հետո, փոխանակ ինձանից հեռու մնալու, իբրև իր ուխտին հավատարիմ մեկը, ընդհակառակը, հետզհետե ավելի էր մոտենում ու մտերմանում և իր ազատ ժամերը, գլխավորապես, նվիրում ինձ։ Յուր հաճոյական զրույցների ժամանակ նա երբեմն-երբեմն նայում էր վրաս այնպիսի մի հայացքով, որ թափանցում էր մինչև իմ սրտի |
Մինչև այսօր էլ չգիտեմ թե` հոգեկան զգացմունքների ո՞ր գաղտնի օրենքին պիտի վերագրեի այն` որ գթության քույրը յուր ուխտի պատմությունն ինձ անելուց հետո, փոխանակ ինձանից հեռու մնալու, իբրև իր ուխտին հավատարիմ մեկը, ընդհակառակը, հետզհետե ավելի էր մոտենում ու մտերմանում և իր ազատ ժամերը, գլխավորապես, նվիրում ինձ։ Յուր հաճոյական զրույցների ժամանակ նա երբեմն-երբեմն նայում էր վրաս այնպիսի մի հայացքով, որ թափանցում էր մինչև իմ սրտի խորքը և վառում այնտեղ սիրո՞ թե տարփանքի անժույժ կրակը, կարող բոցավառելու իմ ամբողջ էությունը։ Այսպիսի վայրկյաններում ես ինքս երբեմն շրջում էի աչքերս, որպեսզի կույսի կրակոտ հայացքը չհանդիպեր նրանց և ասել, կամ գործել չտար ինձ այնպիսի մի բան, որ վիրավորական լիներ գթության քրոջ համար։ Բացի այդ հայացքները, նրա զրույցներն էլ քիչ չէին գրգռում ինձ։ Մի անգամ, օրինակ, նա ասաց ինձ. |
||
— Այստեղ ես շատ հիվանդներ եմ |
— Այստեղ ես շատ հիվանդներ եմ դարմանել, բայց ոչ ոքին այնպես հաճությամբ չեմ այցելել, ինչպես ձեզ։ Առաջները, հենց որ գործս վերջացնում էի, կամ հերթապահությունը լրացնում, վազում էի սենյակս և սկսում այնտեղ կարդալ: Այժմ այլևս չեն գրավում ինձ ոչ միայնությունը, ոչ էլ գրքերի ընթերցանությունը։ Գործս ավարտելուց հետո` գալիս եմ ձեզ մոտ։ Այստեղ, առհասարակ, շատ լավ եմ զգում ինձ...։ |
||
Մի ուրիշ օր ասաց. |
Մի ուրիշ օր ասաց. |
||
— Խնդրում եմ այսուհետև չանվանեք ինձ Սոֆիա |
— Խնդրում եմ այսուհետև չանվանեք ինձ Սոֆիա Իվանովնա, այլ կոչեցեք մեր լեհական սովորությամբ` պաննա Զոֆիա (օրիորդ Սոֆիա)։ Երբ հետս խոսողն այդ անունով է կոչում ինձ, ես ավելի սիրով եմ լսում նրան։ |
||
Որքան հիշում եմ, այս խոսքից հետո էր որ նրա հուր հայացքին ես նույնպիսի մի հայացքով պատասխանելուց հետո դեմքիս վրա, չգիտեմ, ի՞նչ մի նյարդային շարժում արի: |
Որքան հիշում եմ, այս խոսքից հետո էր որ նրա հուր հայացքին ես նույնպիսի մի հայացքով պատասխանելուց հետո դեմքիս վրա, չգիտեմ, ի՞նչ մի նյարդային շարժում արի: |
||
SC4 |