«Էջ:Muratsan, vol. 6.djvu/399»–ի խմբագրումների տարբերություն
Էջի կարգավիճակ | Էջի կարգավիճակ | ||
- | + | Հաստատված | |
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց. |
|||
– Դրանից ավելի լավ դաս ոչ ոք չէր կարող տալ ձեզ. դադարեցեք այսուհետև գաղտնիք որոնել այնտեղ, ուր չկա այդպիսին։ |
|||
– Իրավունք ունիք, տիկին, – հարեցի ես. – իրավ որ շատ անգամ ճշմարտությունը կանգնած է լինում մեր առաջ բայց մենք նրան որոնում ենք անհայտության խորքերում, այս դասը երբեք չի պիտի մոռանամ ես։ |
|||
– Ուրեմն համոզվեցաք, որ այս գթության քույրը չէր նմանում նրանց, որոնց պատմությունն արիք։ |
|||
– Այլև հավատացի թե՝ արդարև աշխարհում կարող են լինել «գթության քույրեր», եթե միայն նրանք չապրեն այն մթնոլորտում, ուր ծնվել ու սնվել են հիշածդ քույրերը...։ |