«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/135»–ի խմբագրումների տարբերություն

Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 5. Տող 5.
{{Աջաթև|Հ․ Միրզոյան}}
{{Աջաթև|Հ․ Միրզոյան}}


'''ՍՏԵՓԱՆՈՍ Ե ՍԱԼՄԱՍՏԵՑԻ''' (ծն․ թ․ անհտ․–1567), հայ ազատագրական շարժման գործիչ, մատենագիր, Հայոց կաթողիկոս 1545-ից։ Ծնվել է Սալմաստում։ Կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, հմտացել լեզուների (պարսկ․, թուրք․, արաբ․, լատ․ ևն) ուսումնասիրության և աստվածաբանության մեջ։ Մեկնաբանել է Հովհաննեսի Ավետարանը, գրել Քրիստոսի և ավետարանիչների վարքը, տաղեր և այլ գործեր։ Հռչակվել է «քաջ րաբունապետ»։ Վիճակավորի պաշտոն է վարել Այրարատում, Պարսկահայքում և հայկական մի շարք գաղթավայրերում։ Կաթողիկոս ընտրվելուց հետո, արծարծել է Հայաստանի ազատագրության հարցը, կապեր հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545) հետ։ Արևելյան Հայաստանը պարսկ․ տիրապետությունից ազատագրելու հարցը քննարկելու նպատակով, 1547-ին էջմիածնում հրավիրել է գաղտնի խորհրդաժողով (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677)։ Նույն թվականին, իրեն աթոռակից նշանակելով Միքայել Ա Սեբաստացուն, գլխավորել է Արլ․ Հայաստանի մելիքների («Տերանց Հայոց») հանձնարարական նամակներով Եվրոպա մեկնող պատվիրակությունը, աջակցություն ստանալու ակնկալությամբ ապարդյուն բանակցություններ վարել Վենետիկի հանրապետության դոժի (1548), Հռոմի Պողոս III և Հուլիոս III պապերի (1549–50), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կարլ V-ի (1550) և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ II Ավգուստի (1551) հետ։ Հիասթափված արևմտաեվրոպ․ տերությունների երկդիմի դիրքորոշումից՝ 1552-ին Ռուսաստանի վրայով վերադարձել է Հայաստան։ 1552-ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու մահանալու և իբր իր կտակի համաձայն այնտեղ կաթոլիկ, ծեսով թաղվելու մասին արտահայտած կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով։ Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ։
'''ՍՏԵՓԱՆՈՍ Ե ՍԱԼՄԱՍՏԵՑԻ''' (ծն․ թ․ անհտ․-1567), հայ ազատագրական շարժման գործիչ, մատենագիր, Հայոց կաթողիկոս 1545-ից։ Ծնվել է Սալմաստում։ Կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, հմտացել լեզուների (պարսկ․, թուրք․, արաբ․, լատ․ ևն) ուսումնասիրության և աստվածաբանության մեջ։ Մեկնաբանել է Հովհաննեսի Ավետարանը, գրել Քրիստոսի և ավետարանիչների վարքը, տաղեր և այլ գործեր։ Հռչակվել է «քաջ րաբունապետ»։ Վիճակավորի պաշտոն է վարել Այրարատում, Պարսկահայքում և հայկական մի շարք գաղթավայրերում։ Կաթողիկոս ընտրվելուց հետո, արծարծել է Հայաստանի ազատագրության հարցը, կապեր հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545) հետ։ Արևելյան Հայաստանը պարսկ․ տիրապետությունից ազատագրելու հարցը քննարկելու նպատակով, 1547-ին էջմիածնում հրավիրել է գաղտնի խորհրդաժողով (տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677)։ Նույն թվականին, իրեն աթոռակից նշանակելով Միքայել Ա Սեբաստացուն, գլխավորել է Արլ․ Հայաստանի մելիքների («Տերանց Հայոց») հանձնարարական նամակներով Եվրոպա մեկնող պատվիրակությունը, աջակցություն ստանալու ակնկալությամբ ապարդյուն բանակցություններ վարել Վենետիկի հանրապետության դոժի (1548), Հռոմի Պողոս III և Հուլիոս III պապերի (1549–50), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կարլ V-ի (1550) և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ II Ավգուստի (1551) հետ։ Հիասթափված արևմտաեվրոպ․ տերությունների երկդիմի դիրքորոշումից՝ 1552-ին Ռուսաստանի վրայով վերադարձել է Հայաստան։ 1552-ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու մահանալու և իբր իր կտակի համաձայն այնտեղ կաթոլիկ, ծեսով թաղվելու մասին արտահայտած կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով։ Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ։


Գրկ․ Ալիշան Ղ․, Հայ–Վենետ, Վնտ․, 1896։ Ակինյան Ն․, Ազատության շարժումը ԺԵ–ԺԶ դարուն Հայոց մեջ, «ՀԱ», 1917/18, № 1–12։ Ալպոյաճյան Ա․, Ստեփանոս Սալմաստեցի և Ստեփանոս Առնջեցի կաթողի– կոսներոլ ժամանակագրությունը, «Աիոն», 1931, № 10։ Հովհաննիսյան Ա․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ․ 2, Ե․, 1959։ Պետրովիչ Դ․, Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոս Էջմիածնի, Վնտ․, 1964։ Անասյան Հ․, Ստեփանոս Սալմաստեցի։ Հատվածներ նոր ուսումնասիրություններից, Երուսաղեմ, 1981։
Գրկ․ Ալիշան Ղ․, Հայ–Վենետ, Վնտ․, 1896։ Ակինյան Ն․, Ազատության շարժումը ԺԵ–ԺԶ դարուն Հայոց մեջ, «ՀԱ», 1917/18, № 1–12։ Ալպոյաճյան Ա․, Ստեփանոս Սալմաստեցի և Ստեփանոս Առնջեցի կաթողի– կոսներոլ ժամանակագրությունը, «Աիոն», 1931, № 10։ Հովհաննիսյան Ա․, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ․ 2, Ե․, 1959։ Պետրովիչ Դ․, Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոս Էջմիածնի, Վնտ․, 1964։ Անասյան Հ․, Ստեփանոս Սալմաստեցի։ Հատվածներ նոր ուսումնասիրություններից, Երուսաղեմ, 1981։