«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/7»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
դեմ, և տեղ-տեղ ի հայտ է բերել անցյալի իդեալականացման տենդենցներ։
рт ւն քների դեմ, և տեղ-աեղ ի հայտ է բերել անցյալի իդեալականացման տենդենցներ։ Այդ նույն ժամանակաշրջանի և միջավայրի գեղարվեստական արտս։* ցոլումն է Թոթովենցի մի այլ երկը' աԲաց կապույտ ծաղիկները», որ ոչ միայն հեղինակի լավադույն պատմվածքն է, այլև սովետահայ արձակի րն- տիր էջերից մեկը։ Օրբ մեծացա՛ծ, ամենքից արհամարհված և ծանակված, ստոր համարված արհեստի տեր, համետագործ Թորիկը, »րին ոչ ոք աղջիկ չի տայիս կնության, իջնում է մինչև կյանքի հատակը և այնտեղ, անառա¬ կանոցում, հանդիպում է ավելի դժբախտ մի զոհի, սակայն ներաշխարհով անբիծ մի էակի' երիտասարդ և դեղեցիւկ Անժելին։ Սկզբում Թորիկին հա¬ մակում է զուտ մարմնականը. Անժելն էլ նրան համարում է իր սովորա- կան * այցելուներիցդ մեկը. բ այց անմիջապես Թորիկի սրտում բռնկվում է մաքուր մի կայծ, որը հետզհետե լցնում է նրա ամբողջ էությունը և վե¬ րածնում նրան. այդ նույն երևույթն ավելի դանդաղ, նախ իբրև երախտագի- տական զգացում, ծնվում է նաև Անժելի հոդում։ մ՛ Սիրո կենարար ուժը կերպարանափոխում է Թորիկին, սրում նրա միտքը, տալիս կորովճ արհա- մարհելոլ իր բարձրահոն շրջապատն և ամբողջովին ապրելու իր մաքուր սիրով և արդար վաստակով։ Բացվում է Անժելի հոգին, ինչպես թանկագին մետաղն է ազատվում ժանգից։ Նրա կատարելության հասած գեղեցկությունը շարժում է շատ ու շատ €երջանիկ» ընտանիքների կանանց նախանձըւ Թո¬ րիկն ու Անժելն իրենց մեծ սիրով մի քանի գչխով բարձրանում են հավակ¬ նոտ շրջապատի տափակ մակարդակից։ Իհարկե սխեմատիկ ձևով վերցրած այս թեման նորություն չէ գրակա- թյան մեջ։ Սակայն Թոթովենցը կարողացել է ուրույն ձևով մոտենալ նյսւ- թին։ Ամբողջ միջավայրը, շրջապատին կենդանություն տվող մարդիկ, նրանց հարաբերությունները, Թորիկի և Անժելի կերպարները, նրանց գործողս- թյունների հոգեբանական ճշգրտությունը տրված են վարպետորեն և ինք¬ նատիպ։ Թոթովենցը անցյալի մռայլ իրականության մեջ տեսնում է մարդկային ոգու պայծառ կայծկլտումներ, որոնք ձգտում են դեպի ապագան և այդ ապագայի սաղմերն են, այդ տեսակետից շատ արժեքավոր է նրա <րՀովնա- թան որդի Երեմիայի» վիպակը։ Այդ երկում ժողովրդի ստեղծագործական- կորովը, շինարար ոգին մարմնացած է էերկրի առաջին բրուտդ Անդրեասի մեջ, որից և ժառանգա¬ բար անցնում է որդուց որդի։ Հողի, կավի հետ կապված արհեստը՚ աղյու¬ սագործությունը և բրուտությունը, կատարելագործվում են սերնդե սերունդ և Հովնաթանը, այդ հողի մարդկանց վերջին շառավիղը իր հայրերի ար¬ հեստը հասցնում է բարձրագույն արվեստի և կերտում անթառամ գեղեց¬ կությամբ և կյանքով լի արձաններ և քանդակներ։ Մռայլ իրականությունն ոլ. կյանքի պայմանները անթիվ դժվարությոմւներ են հարուցանում Հովնա- թանի առաջ, սակայն նա չի ընկճվում, ստեղծագործ ոգին մնում է համառ ու անկոտրում, և վաստակած մարմինը մինչև վերջին վայրկյան ենթարկ- 7

Այդ նույն ժամանակաշրջանի և միջավայրի գեղարվեստական արտացոլումն է Թոթովենցի մի այլ երկը՝ «Բաց կապույտ ծաղիկները», որ ոչ միայն հեղինակի լավագույն պատմվածքն է, այլև սովետահայ արձակի ընտիր էջերից մեկը։ Որբ մեծացած, ամենքից արհամարհված և ծանակված, ստոր համարված արհեստի տեր, համետագործ Թորիկը, որին ոչ ոք աղջիկ չի տալիս կնության, իջնում է մինչև կյանքի հատակը և այնտեղ, անառականոցում, հանդիպում է ավելի դժբախտ մի զոհի, սակայն ներաշխարհով անբիծ մի էակի՝ երիտասարդ և գեղեցիկ Անժելին։ Սկզբում Թորիկին համակում է զուտ մարմնականը. Անժելն էլ նրան համարում է իր սովորական «այցելուներից» մեկը. բայց անմիջապես Թորիկի սրտում բռնկվում է մաքուր մի կայծ, որը հետզհետե լցնում է նրա ամբողջ էությունը և վերածնում նրան. այդ նույն երևույթն ավելի դանդաղ, նախ իբրև երախտագիտական զգացում, ծնվում է նաև Անժելի հոգում։ Սիրո կենարար ուժը կերպարանափոխում է Թորիկին, սրում նրա միտքը, տալիս կորով՝ արհամարհելու իր բարձրահոն շրջապատն և ամբողջովին ապրելու իր մաքուր սիրով և արդար վաստակով։ Բացվում է Անժելի հոգին, ինչպես թանկագին մետաղն է ազատվում ժանգից։ Նրա կատարելության հասած գեղեցկությունը շարժում է շատ ու շատ «երջանիկ» ընտանիքների կանանց նախանձը։ Թորիկն ու Անժելն իրենց մեծ սիրով մի քանի գլխով բարձրանում են հավակնոտ շրջապատի տափակ մակարդակից։

Իհարկե սխեմատիկ ձևով վերցրած այս թեման նորություն չէ գրակաթյան մեջ։ Սակայն Թոթովենցը կարողացել է ուրույն ձևով մոտենալ նյութին։ Ամբողջ միջավայրը, շրջապատին կենդանություն տվող մարդիկ, նրանց հարաբերությունները, Թորիկի և Անժելի կերպարները, նրանց գործողությունների հոգեբանական ճշգրտությունը տրված են վարպետորեն և ինքնատիպ։

Թոթովենցը անցյալի մռայլ իրականության մեջ տեսնում է մարդկային ոգու պայծառ կայծկլտումներ, որոնք ձգտում են դեպի ապագան և այդ ապագայի սաղմերն են, այդ տեսակետից շատ արժեքավոր է նրա «Հովնաթան որդի Երեմիայի» վիպակը։

Այդ երկում ժողովրդի ստեղծագործական կորովը, շինարար ոգին մարմնացած է «երկրի առաջին բրուտ» Անդրեասի մեջ, որից և ժառանգաբար անցնում է որդուց որդի։ Հողի, կավի հետ կապված արհեստը՝ աղյուսագործությունը և բրուտությունը, կատարելագործվում են սերնդե սերունդ և Հովնաթանը, այդ հողի մարդկանց վերջին շառավիղը իր հայրերի արհեստը հասցնում է բարձրագույն արվեստի և կերտում անթառամ գեղեցկությամբ և կյանքով լի արձաններ և քանդակներ։ Մռայլ իրականությունն ու կյանքի պայմանները անթիվ դժվարություներ են հարուցանում Հովնաթանի առաջ, սակայն նա չի ընկճվում, ստեղծագործ ոգին մնում է համառ ու անկոտրում, և վաստակած մարմինը մինչև վերջին վայրկյան ենթարկվում