«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/10»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:00, 11 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Վահան Թոթովենցը բազմաժանր և բեղմնավոր հեղինակ է. նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, վեպեր, կոմեդիաներ, դրամաներ։ Թռուցիկ ակնարկով շատ դժվար է տալ նրա ստեղծագործության ամբողջական բնութագիրը։ Իր առաջին գրքույկներից մինչև եռահատոր «Բաքու» վեպը նա անցել է որոնումներով ու նվաճումներով հարուստ ստեղծագործական ճանապարհ։ Նրա տաղանդը գտնվում էր պտղաբերության ամենաարգասավոր շրջանում, երբ ընդհատվեց նրա կյանքը։ Սակայն այն էլ, ինչ թողել է նա՝ նրա համար սովետահայ գրականության մեջ ապահովել է արժանավոր տեղ։

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ