«Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/140»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:30, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Մյուս վնասակար կողմն այն է, որ երբ մի ժողովրդի բարեգործական նկրտումները ուղղված են լինում դեպի միևնույն հիմնարկություննեռը, այդ դեպքում հասարակւթյան պեպքերի մյուս ֆակտորները, որոն նույնքան և գուցե ավելի անհրաժեշտ են, մնում են անգործադրելի և բոլորովին զանցառության են արվում: Ի՞նզ կլիներ, եթե բոլորը եկեղեցիներ կառուցանեին և դպրոցի վրա ոչ ոք ուշադրություն չդարձներ:

Մեր ժամանակներում բարեգործները և բարեգործական հիմնարկությունները սկսեցին ուշադրություն դարձնել դպրոցների և ուսման վրա: Հարուստները մեռնելու ժամանակ իրանց հարստությունից մի մասն են հանում դպրոցների համար:Ոմանք առանձին դպրոցներ են կառուցանում: