«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/586»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:32, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

լուր չունի. ասա՝ ամեն բանից ես հաստատ տեղից լուր ունեմ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, մի քիչ թեյ տուր, գնամ մարդուս գտնեմ։

ՆԱԴԵԺԴԱ.— Գիտե՞ս ինչ կա, Մարիաննա Սերգեևնա, թեյ ունեմ, բայց չեմ կարող տալ. քո մարդը շատ կոպիտ է. անցյալ օրը, հենց գալուց մի քանի օր հետո, ամուսնուս հետ վիճում էին, քո մարդը իմ մարդուն անքաղաքավարի կերպով անպատվեց. դուք բոլորդ էլ մանր բուրժույներ եք՝ ասաց, դուք սոցիալ-դավաճանների ստրուկներ եք ասաց, դուք... չգիտեմ ինչ պատրիոտներ եք՝ ասաց։ Է՛հ, մենք մանր բուրժույներ ենք. և թեյ չունենք։ (Բերանը ծամածռելով գնում է:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Մի պահ շվարած կանգնած է մնում սենյակի մեջտեղում, ապա մոտենալով լուսամուտին՝ բաց է անում և բղավում) Նադեժդա Իվանովնա, Նադեժդա Իվանովնա...

ՆԱԴԵԺԴԱ.— (Հեռվից) Լսում եմ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, դուք մանր բուրժույներ եք և սոցիալ-դավաճաններ, մարդս ճիշտ է ասել։ Դուք ամեն բան եք, դուք այն մարդկանցից եք, որ մեզ կողոպտում եք. մանր բուրժույներ եք։

ՆԱԴԵԺԴԱ.— (Ջղայնացած և բարձր) Ճշմարիտ ես ասում, Մարիաննա Սերգեևնա, մենք մանր բուրժույներ ենք և հենց դրա համար էլ թեյ չունենք։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Իմ մարդը ճշմարիտ է ասել, այն մյուս ասածն էլ ճշմարիտ է։ Վերջապես դուք ամենն եք։

ՆԱԴԵԺԴԱ.— Ինչքան ուզում եք՝ դուրս տվեք, թեյ չունենք, թեյ չունենք։ Վերջացավ։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Սրտնեղած և ջղայնացած՝ լուսամուտը փակում է) Ես ինչ ասեմ Անդրյուշային, որ խելքը տվել է ուրիշներին, ուրիշների համար է մտածում և իր տան մասին չի մտածում, այն ժամանակ ամեն բան էլ կունենանք և ուրիշներից ոչինչ չենք խնդրի։

ՎԱՍԻԼԻ.— (Մտնում է Վասիլին— մի ծերունի բանվոր, բարի դիմագծերով) Բարև, Մարիաննա։