«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/588»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:51, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

հետո այդ բանվորների վիճակի ոչ մի փոփոխություն չի եղել դեպի լավը։ Շարունակվում են կեղեքումները, հողերը մնում են կալվածատերերի ձեռքում, ոչ մի գյուղացի ոչ մի վերշոկ հող չի ստացել։

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Ընդմիջելով) Ախր, պապաշա, ասում են պիտի տան, մի քիչ պետք է համբերենք։

ՎԱՍԻԼԻ.— Միամտություն կլինի հավատալը, իրենց հեղափոխական կոչող մարդիկ գնացել և դաշնակցել են կալվածատիրական կուսակցությունների ղեկավարների հետ։ Լսիր, Մարիաննա, այս ասողը ծերունի բանվոր Վասիլին է, գիտե այդ մարդկանց ամենավերջին կեղծավորությունը։

Մտնում է Անդրեյը

ԱՆԴՐԵՅ.— Վասիլի, այստե՞ղ ես. այս երեկո մենք որոշ պոստերի վրա ենք նշանակված, լավ որ եկել ես, պետք է շուտով գնալ։ Եկա տուն, որ հրացանս առնեմ և մոտդ գամ։

ՎԱՍԻԼԻ.— Իմանում եմ, ես էլ հենց դրա համար եմ եկել։

ԱՆԴՐԵՅ.— Բերել եմ Ռազմահեղափոխական Կոմիտեի նոր հայտարարությունը։

ՎԱՍԻԼԻ.— (Խլելով հայտարարությունը՝ կարդում է) «Հակահեղափոխությունը բարձրացրել է իր հանցապարտ գլուխը։ Պետրոգրադի բանվորական և զինվորական պատգամավորների խորհուրդն իր վրա է վերցնում քաղաքի հեղափոխական կարգը հակահեղափոխական ավերիչ հարձակումներից ազատ պահելու գործը։ Պետրոգրադի քաղաքապահ զորքը ոչ մի բռնություն և անկարգություն թույլ չի տա։ Ազգաբնակչությունը հրավիրվում է ձերբակալելու բոլոր խուլիգաններին ու սևհարյուրակային ագիտատորներին և հանձնելու Խորհուրդների կոմիսարներին՝ մոտակա զորամասը։ Մութ տարրերը հենց որ առաջին փորձն անեն քաղաքում թալան, հրացանաձգություն կամ խառնակություն գցելու՝ կջնջվեն երկրի երեսից։ Քաղաքացինե՛ր, հեղափոխության և կարգապահության գործը զորեղ ձեռքերի մեջ է»։ (Ընթերցումը