«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/591»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:17, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

հիմա. մեկ-երկու րոպե առաջ գայիր՝ այստեղ էր, ծերունի Վասիլին հետն էր. նա էլ գնաց։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Ինչո՞ւ թողեցիր, որ գնա։ Փողոցում և կտուրների վրա գնդացիրներ են գրված. այդ իրարանցումից որևէ մեկը ո՞ղջ դուրս կգա։ Ինչո՞ւ թողեցիր. գիտեմ, որ հարկավոր է կռվել, բայց դու ջահել ես. մեղք ես, եթե նա սպանվի։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Ինչպե՞ս արգելեի (մի պահ դադարից հետո) և ինչո՞ւ պետք է արգելեի, Կատյուշա, բավական չէ՞ մեր թշվառությունը։ Անդրյուշան ինչե՞ր է պատմել ինձ գեներալներից, մինիստրներից և բոլոր սրիկաներից։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Իմանում եմ, իմանում եմ ամեն ինչ, բայց կռիվը սարսափելի է լինելու. Պետրոպավլովսկի բերդը արդեն անցել է բոլշևիկների կողմը։ Կառավարությունը հրամայել էր մի գնդի արշավել քաղաքի վրա. բայց զինվորները Գատչինայում կանգնեցրել են գնացքը՝ կասկածելով, որ մի բան կարող է լինել քաղաքում, որ իրենց քշում են քաղաքի վրա։ Գատչինայում իմացել են ամեն բան, և նրանք էլ անցել են բոլշևիկների կողմը, եթե բոլշևիկները պարտվեն, ոչ մեկին ողջ չեն թողնի։

ՄԱՐԻԱՆՆԱ (Փաթաթվելով Կատյուշայի վզով) Կատյուշա, մերոնք չեն պարտվի, զգում եմ, որ նրանք չեն պարտվելու. Անդրյուշան, Անդրյուշան ողջ պիտի վերադառնա, հավատում եմ ես դրան։ Տեսնո՞ւմ ես, (հրացանաձգություն հեռվից) այս ցուրտ, սարսափելի գիշերում ինչպե՛ս վառվել են մարդիկ, նրանք, որոնք զրկված են եղել միշտ. ինչպես են կատաղել, կհաղթեն, անպայման կհաղթեն նրանք։ Ես գիտեմ։ Ես հավատում եմ, որ նրանք կհաղթեն։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Սառն ես, Մարիաննա, թեյ դիր և խմիր, մրսում ես։

ՄԱՐԻԱՆՆԱ.— Թեյ չունենք. Նադեժդա Իվանովնայից խնդրեցի, ասաց՝ մենք մանրբուրժույներ ենք, թեյ չունենք։

ԿԱՏՅՈՒՇԱ.— Սպասիր, ես գնամ թեյ ճարեմ և բերեմ։ (Դուրս է գնում):

ՎԱՐԱԳՈԻՅՐ