«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/593»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:26, 12 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ԱՆԴՐԵՅ.— Դիմացից մարդ է գալիս, զգույշ, ընկերներ։

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Հրացանը չխկացնելով) Ընկե՛ր, տվե՛ք երեկոյան պարոլը։

ԴՐՍԻՑ ՁԱՅՆԸ.— Էնգելս։

Ա. ԲԱՆՎՈՐ.- Անցե՛ք։

ՁԱՅՆԸ ԴՐՍԻՑ.— Անցնել չեմ ուզում, կազակները կարող են այս ուղղությամբ գալ, պետք է լինել պոստերի վրա և արթուն։ Ես եկել եմ ձեզ լուր տալու։

ԱՆԴՐԵՅ.—Պատրաստ ենք։

ՎԱՍԻԼԻ.— Անդրյուշա, շատ ենք քիչ, կարող են ճեղքել գիծը։

Բ. ԲԱՆՎՈՐ.— Բայց միայն մեր դիակների վրայով։

ՎԱՍԻԼԻ.— Ամեն մեկս պատրաստ ենք մեռնելու, բայց կարևորն այն է, որ չթողնենք գիծը ճեղքեն։ (Մտնում է մի զինված բանվոր, ուրախ և բարձր տրամադրությամբ, խոսում է ջղային արագությամբ:)

ՄՏՆՈՂԸ.— Արդարադատության մինիստրի օգնականը և դավանությանց գործերի մինիստրն արդեն ձերբակալված են, ընկերներ, նրանք արդեն տարված են նկուղը։ Հեղափոխական գնդերը ցրված են քաղաքի զանազան կողմերը. մի գունդը մնաց հեռախոսի կայարանը գրավելու, մյուս գունդը արշավեց դեպի հեռագրատունը, իսկ երրորդ գունդը պաշարել է արդեն պետական բանկը։ Փաստորեն իշխանությունը մեր ձեռքն է։ Յունկերները աշխատեցին քանդել Նևայի կամուրջը, որպեսզի Վիբորգսկի թաղամասի բանվորներին ու զինվորներին արգելեն միանալ Խորհրդային իշխանության, բայց ոչինչ չհաջողվեց նրանց. Կրոնշտադտի նավաստիներն սկսեցին շինել կամուրջը։

ՎԱՍԻԼԻ.— Ի՞նչ վիճակում է Սմոլնին։

ՄՏՆՈՂԸ.— Սմոլնին ամբողջ կացության տերն է, Ռազմահեղափոխական Կոմիտեն գործում է ամենայն համերաշխությամբ։ Բայց, ընկերներ, նահանջող յունկերները կարող են այս ուղղությամբ գալ, պետք է պատրաստվել։

ՎԱՍԻԼԻ.— Իմացել ենք։ Եթե գնում եք, ընկեր, լուր տվեք, որ օգնական ուժեր գան այստեղ, հարկավոր է այս գիծը