«Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/597»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:31, 13 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ՎԱՍԻԼԻ.— (Առանց խուճապի մատնվելու) Այս գիծը կարող են կտրել և անցնել միայն ամենավերջինի դիակի վրայից։

ԱՆԴՐԵՅ.— Ետ են քաշվում, մի քանիսը ետ վերադարձան։

Բ. Բանվոր.— Ա՛յ, ես նրանց... (Կրակում է:)

Ա. ԲԱՆՎՈՐ.— Համառ կերպով առաջանում են։ Կրակեցե՛ք։

ՎԱՍԻԼԻ.— Իմ դիրքը բարիկադի վրա է (ցատկում է բարիկադի վրա և սկսում է կրակել): Ով որ կյանքը թանկ է գնահատում, թող չմոտենա երբեք այս գծին։ Իշխանությունն արդեն մեր ձեռքին է, և ոչ ոք չի կարող խլել այն մեր ձեռքից, սպասեցեք և տեսեք, թե ինչեր... (Ծերունի Վասիլին վիրավորվում է և ընկնում: Անդրեյը նրան անմիջապես գրկում է, բարիկադի տակ պառկեցնում և սկսում է կրակել: Հանկարծ ներս են խուժում զինված նոր բանվորներ: Ներս վազողները անցնում են բարիկադի տակ և սկսում են կրակել:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ